Փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա. որոշումն ընդունվեց

© Sputnik / Andranik GhazaryanԼամպ
Լամպ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Լամպ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀԿԾՀ–ն ներկայացրել է, թե որ խավի համար էլեկտրաէներգիան քանի դրամով է թանկանում։ Սոցիալապես անապահովների համար սակագինը մնում է անփոփոխ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2022թ.–ի փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։ Այսօրվա կայացած նիստում նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այսպիսով` 0.38 կՎ և ցածր լարման 400 կՎտժ–ից ավելի սպառում ունեցողների ( այդ թվում` բնակիչների) համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ–ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։
Տեղական ու ներկրված թռչնամսի գները հավասարվել են, երշիկեղենը կարող է թանկանալ
201–ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) ցերեկային սակագին է սահմանվում 48.48 դրամ/կՎտժ, իսկ գիշերվա համար նրանք կվճարեն 38.48 դրամ` մեկ կիլովատի դիմաց (այսինքն` թանկացել է 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը, այսինքն` ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սոցիալապես անապահով խավի համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) էլեկտրաէնեգիայի սակագինը մնացել է անփոփոխ` 29.99 դրամ` ցերեկային սպառման համար, 19.99 դրամ էլ նրանք կվճարեն գիշերային սպառման դիմաց։
Հրազդանի ՋԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Հայաստանը թանկ կվճարի էժան գազի համար. ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտվել են
Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով կթանկանա նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։
Լրահոս
0