Պուտինը ՌԴ քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրինագիծ է ներկայացրել Պետդումա

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոցИзбиратель в единый день голосования на избирательном участке в посольстве России в Варшаве.
Избиратель в единый день голосования на избирательном участке в посольстве России в Варшаве. - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաթուղթը սահմանում է այն անձանց ցանկը, որոնք կարող են պարզեցված կարգով ռուսական անձնագիր ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական քաղաքացիություն ստանալը:
Փաստաթղթի համաձայն՝ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը կտարածվի 20 կատեգորիայի անձանց վրա: Նոր կանոնների շահառուներ կարող են դառնալ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները ու նրանց երեխաները, կամավոր վերաբնակեցման ծրագրի մասնակիցները, Ռուսաստանում մերձավոր ազգականներ ունեցող քաղաքացիները, Ռուսական կայսրության հպատակների ու Խորհրդային Միության քաղաքացիների ժառանգները:
Флажки с символикой СССР на блошином рынке в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Խորհրդային Միության փլուզումը կարող է հիշատակի օր դառնալ
Բացի այդ, նախագահը բացառիկ կարգով կարող է Ռուսաստանի քաղաքացիություն տալ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Ռուսաստանին հատուկ ծառայություն մատուցած անձանց, նրանց, ովքեր իրենց մասնագիտությամբ կամ որակավորմամբ հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար:
Օրինագծին համապատասխան ներդրվում է նաև Ռուսաստանի քաղաքացիության դադարեցման ինստիտուտն ու ընդլայնվում է այն հանցագործությունների ցանկը, որոնց համար հանցագործները կզրկվեն քաղաքացիությունից:
Լրահոս
0