00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որակյա՞լ, թե՞ մատչելի խաղալիք գնել․ ինչո՞վ են հայկական խաղալիքները զիջում չինականին

© Sputnik / Andranik GhazaryanԽաղալիքներ
Խաղալիքներ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Խաղալիքներ
Բաժանորդագրվել
Ամանորից առաջ ծնողները կրկին լավ խաղալիքների փնտրտուքի մեջ են։ ՀՀ–ում խաղալիք արտադրող ընկերությունները կարելի է մատների վրա հաշվել։ Ծնողների գնած նվերների մեծ մասը չինական է, լավագույն դեպքում` ռուսական կամ բելառուսական։ Sputnik Արմենիան պարզել է պատճառը։
Ավելի քան երկու տասնամյակ առաջ հայաստանյան շուկայում ի հայտ եկան խաղալիք արտադրող մի քանի ընկերություններ, որոնք իրենց արտադրանքի որակով, հետաքրքրությամբ բնավ չեն զիջում այլ երկրներից ներկրված խաղալիքներին, սակայն նույնը չի կարելի ասել գնի մասին։
Հայաստանում խաղալիքների վերավաճառքով զբաղվող ամենամեծ ցանցերից մեկի սեփականատեր 29-ամյա Գևորգ Խեչումյանը, որը վաճառում է հայկական բոլոր արտադրողների խաղալիքները, վստահեցնում է` միակ խնդիրը, որ մարդիկ ավելի քիչ են հայկական խաղալիքներ գնում, բարձր գինն է։

«Ունենք հայկական արտադրության խաղալիքներ և Չինաստանից ներկրված նմանատիպ խաղալիքներ։ Տեղական խաղալիքն իհարկե բարձր որակ ունի, բայց 6-8 անգամ թանկ է չինական նմանատիպ արտադրանքից։ Օրինակ` ունենք հայկական տառերով փազլ գորգ, որը վաճառվում է 8850 դրամով, և ունենք նմանատիպ չինական գորգ, որի գինը 1990 դրամ է։ Իհարկե կան նաև մարդիկ, որ խանութ են մտնում հենց հայկականը գնելու համար»,-ասում է Գևորգը։

Ժամանակին նա փորձել է վերավաճառքը համատեղել սեփական արտադրանք ստեղծելու հետ և դարձել է հայերեն խոսող առաջին տիկնիկների ստեղծողը (խոսքը պլաստմասսայից պատրաստված տիկնիկների մասին է. խմբ)։
«Մոտ 7 տարի առաջ Ռուսաստանից գնեցի պլաստմասսայից պատրաստված խոսող տիկնիկներ։ Մարդիկ գալիս էին, տիկնիկները տեսնում ու հարցնում. «Իսկ հայերեն խոսող տիկնիկ չկա՞»։ Հենց այդ պահանջարկն ինձ ստիպեց գործել»,–պատմում է Գևորգը։
2018 թվականին նա սկսեց համագործակցել չինացի մի տղայի հետ, որը 1000 մեխանիզմ ուղարկեց Չինաստանից։
Игрушки. Халк - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2017
«Սարսափելի ուրախ», կամ ինչու են հայ երեխաներին «թունավոր» խաղալիքներ հրամցնում
«Այդ ժամանակ քույրս դեռ փոքր էր, նրա ձայնը ձայնագրել էի և ուղարկել Չինաստան։ Որոշ ժամանակ անց մեխանիզմներն ազդեն ձեռքումս էին, ու Հայաստանում ունեցանք առաջին հայերեն խոսող տիկնիկները: Յուրաքանչյուր տիկնիկի հայկական անուն էինք տվել»,–հիշում է երիտասարդը։
2 տարի անց Գևորգը չկարողացավ շարունակել տիկնիկների արտադրանքը, որովհետև չինացի գործընկերը հրաժարվեց 1000 օրինակ պատրաստել` ասելով, որ պատվեր կընդունի միայն 30.000 քանակի դեպքում։ Գևորգի համար էլ ընդունելի չէր այդ տարբերակը, քանի որ 1000 հատ տիկնիկները 2 տարում էր վաճառել։
Գևորգի խոսքով՝ Հայաստանում արտադրված փափուկ խաղալիքներն ու տիկնիկներն այդքան էլ լավ չեն վաճառվում։ Պատճառը կրկին չինականի համեմատ բարձր գինն է։
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայկական զարգացնող խաղեր
Սակայն կան նաև հայրենական արտադրության խաղեր, որոնք վաճառքի խնդիր չունեն։
2014 թվականին երեք ընկերուհիներ՝ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանն ու Սոֆյա Խաչատրյանը, հիմնեցին «ԱՅԼԿԵՐՊ» ընկերությունը. դրդապատճառը հայալեզու որակյալ խաղերի բացակայությունն էր։
«Մենք ընկերուհիներով շատ էինք սիրում սեղանի խաղեր խաղալ, բայց հայերեն տարբերակ չկար, ռուսերեն ու անգլերեն խաղեր էինք խաղում։ Միտք առաջացավ ստեղծել հայալեզու խաղ, որը կլիներ գրագետ, գեղեցիկ դիզայնով և որակյալ»,- Sputnik Արմենիային պատմեց ընկերության տնօրեն Սոֆյա Խաչատրյանը։
Դիզայներ, խմբագիր և ծրագրավորող ընկերուհիները դժվարությամբ, բայց ստեղծեցին իրենց առաջին «Այլկերպ» խաղը․ քարտերից յուրաքանչյուրի վրա կա 7 բառ, որը պետք է բացատրել խաղընկերոջը` չօգտագործելով բառարմատն ու այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայկական զարգացնող խաղեր
Այնուհետև աղջիկները ստեղծվեցին մյուս ինտելեկտուալ խաղերը։ Ուզում էին ուրախացնել նաև երեխաներին, ու ստեղծվեց «Այլկերպիկը»։
«Սկսեցինք աշխատել հոգեբանների, մանկավարժների հետ, որպեսզի խաղերը ճիշտ կազմենք, ճիշտ նկարներ օգտագործենք, և երեխաներին հեշտ ու հետաքրքիր լինի խաղալը»,-ասաց Սոֆյան։
Նրանց արտադրած բոլոր խաղերն էլ հիմա լավ են վաճառվում, բայց տնօրենի խոսքով` ամենապահանջվածը մնում են առաջին «Այլկերպն» ու մանկական «Գտնելուկը»։ Արտադրության 90 տոկոսն իրականացվում է Հայաստանում, թեև այդպես ավելի թանկ է ստացվում։ Ընկերության խաղերից միայն երկուսն են Չինաստանում արտադրվում, քանի որ Հայաստանում հումքի խնդիր կա։
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայկական զարգացնող խաղեր
Նշենք, որ Հայաստանում չկան պլաստմասսա, ձայնային մեխանիզմներ արտադրող ընկերություններ, ինչն ավելի է դժվարացնում խաղալիքների արտադրությունը։

Ինչո՞ւ են չինական խաղալիքներն ավելի էժան

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում չինական խաղալիքներն ամենամատչելի են։ Մասնագետները հաճախ են խոսում նաև դրանց անորակության ու վտանգի մասին, բայց փաստն այն է, որ անգամ մանրադրամով հնարավոր է փոքրիկ մեքենա կամ տիկնիկ գնել։
Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից թերևս ամենածանրակշիռը էժան հումքն ու աշխատուժն է։ Չինաստանում անհամեմատ էժան աշխատուժ են համարվում այն անձինք, որոնց ծնողները թաքցրել են պետությունից (ելնելով «մեկ երեխայի քաղաքականություն» օրենքից, որը գործում էր 1970-ական թթ.-ի վերջից, և միայն վերջին տարիներին այն դադարեց գործել)։
Քանի որ չափահաս դառնալուց հետո այդ անձինք «հանձնվում» են պետությանը, բայց չունեն սովորելու, պետական հիմնարկներում աշխատելու իրավունք, սկսում են չնչին գումարի դիմաց աշխատել արտադրության ոլորտում։

Ի՞նչ տեսակի և գնի խաղալիքներ են արտադրվում Հայաստանում

Հայկական խաղալիքները հիմնականում զարգացնող են, սովորեցնում են թվեր, տառեր, զարգացնում են տրամաբանությունը, հիշողությունը, մանր մոտորիկան։
Օրինակ` սեղանի թիմային ինտելեկտուալ խաղերը կարելի է գնել 3500-6500 դրամով։ Զարգացնող մանկական խաղերը 3500-8000 դրամ արժեն ։ Հայերեն տառերով գորգն ու տնակը միասին կարժենան մոտ 17000 դրամ։
Խոսող այբբենարանի գինը 7000 դրամ է, իսկ քարտեզինը՝ 9000։ Փափուկ խաղալիքների գինը տատանվում է 3500-ից 42000 դրամի սահմանում։
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայկական զարգացնող խաղեր
Չմոռանանք նաև Hand made–ի մասին։ Տարբեր վաճառակետերում ու սոցցանցերում կարելի է տեսնել նախշազարդ հուշանվերներ, տոնածառի խաղալիքներ, հելունագործ տիկնիկներ, որոնք ևս էժան չեն, բայց գնորդ ունեն։
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա
1/4
Հայկական զարգացնող խաղեր
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա
2/4
Հայկական զարգացնող խաղեր
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա
3/4
Հայկական զարգացնող խաղեր
© Sputnik / Astgh SukiasyanՀայկական զարգացնող խաղեր
Հայկական զարգացնող խաղեր - Sputnik Արմենիա
4/4
Հայկական զարգացնող խաղեր
1/4
Հայկական զարգացնող խաղեր
2/4
Հայկական զարգացնող խաղեր
3/4
Հայկական զարգացնող խաղեր
4/4
Հայկական զարգացնող խաղեր
Լրահոս
0