Ադրբեջանից հայրենիք վերադարձած հինգ գերիներից մեկը ձերբակալվել է

© Sputnik / StringerՌազմական ոստիկանության ավտոմեքենա
Ռազմական ոստիկանության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Ռազմական ոստիկանության ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արման Խաչատրյանը ձերբակալվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երեկ Ադրբեջանից հայրենիք վերադարձած հինգ գերիներից մեկը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Հայրենիք վերադարձած բոլոր 5 գերիները հարցաքննվել են, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ Արման Խաչատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Լրահոս
0