00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Երևանում վերջին անգամ գազ տվեցին, կամ թե ինչպես ՌԴ դեսպանը արկակոծության տակ ընկավ

© личный архивՎլադիմիր Ստուպիշին
Վլադիմիր Ստուպիշին - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Վլադիմիր Ստուպիշին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը 1992 թվականին իր աչքով է տեսել, թե ինչպես են ռմբակոծում խաղաղ գյուղերը։ Ռազմական գործողությունների թեժ պահին նա եղել է մոլոկանների՝ Սևանա լճից ոչ հեռու գտնվող գյուղում։
- Դիմչիկ, ողջո՜ւյն,- խոսափողի մյուս կողմից շուտասելուկի պես հնչեց Ռուսաստանի դեսպանի օգնականի՝ Վիտյա Սիմակովի ձայնը,-վաղը Վլադիմիր Պետրովիչը (Վ․Պ․ Ստուպիշին, ՀՀ-ում ՌԴ դեսպանը 1992-94թթ․) Կրասնոսելսկ է թռչում։ Լրագրողներին նույնպես տանում ենք։ Հավաքվում ենք ժամը 7։30-ին, «Էրեբունի» օդանավակայանում։
Ինձնից և օպերատոր Ռուբեն Աթայանից բացի ուղևորությունը լուսաբանելու էին հրավիրվել նաև «Голос Армении» թերթի թղթակից Արման Վանեսքեհյանը, որին ճանաչում էի բանասիրական ֆակուլտետից (ներկայումս Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբաններից մեկն է)։ Սիմակովի հետ միասին կանգնած էինք թռիչքուղու վրա և ծխում էինք։
- Բարի լույս, կոլեգաներ։
Լիարժեք լուծում այս պահին չկա. Սեմերիկովը` հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Անծանոթ մեկը մոտեցավ։ Ռուս էր։ Ներկայացավ՝ Նիկոլայ Կալինկին, «Новое время» ամսագիր։ Արդեն մեկ շաբաթ էր, որ Հայաստանում էր, ուղևորությանը դեսպանն անձամբ էր նրան հրավիրել։
Պարզկա, ցուրտ առավոտ էր։ Վառ կապույտ երկնքի ֆոնին Արարատը հոյակապ էր։
- Օրհնված եղանակ է։ Քիչ հետո կթռչենք,-նկատեց Վիտյան, որը բանակում որպես թարգմանիչ-սպա էր ծառայել։ Սկզբում՝ Կրասնոդարի թռիչքային ուսումնարանում, որտեղ Իրաքից եկած կուրսանտներ էին սովորում, այնուհետև՝ բուն Իրաքում։
Շուտով օդանավակայանի շենքից մի խումբ մարդիկ դուրս եկան։ Ուրվագծերից ճանաչեցի Ռուսաստանի դեսպանին (գինեգույն բաճկոնով էր ու բարձր մորթե գլխարկով՝ Բրեժնևի նման) և Հայաստանի գլխավոր սահմանապահ կոմիսար Գրիգորի Գարեգինովիչ Գրիգորյանին։ Նրանք արագ-արագ քայլում էին դեպի ուղղաթիռը։
Օդ բարձրացանք։ Ներքևում սփռված էր ձյունածածկ երկիրը։ Հարազատ բնապատկերներն այդ տեսքով անճանաչելի էին թվում։ Ապշեցրեց ամբողջովին սառցակալած Սևանը։ Ընդ որում՝ սառույցի շերտը բավականին հաստ էր։ Վերևից կարելի էր տեսնել, թե ինչպես են լճի սառցե-հայելային մակերևույթով մարդիկ և մարդատար մեքենաներ անցնում։ Արևելյան ափերն անցնելով՝ հայտնվեցինք Կրասնոսելսկի շրջանի լեռների վերևում։ Շուրջբոլորը ճերմակ-ճերմակ էր։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Ադրբեջանցիներն ուշ երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ
Իմ հաշվարկներով՝ ուղղաթիռը պետք է սկսեր իջնել և 5-7 րոպե անց վայրքէջք կատարեր։ Բայց ավելի շատ ժամանակ անցավ, իսկ մենք դեռ օդում էինք։ Գրիգորի Գարեգինովիչը հպվեց իլյումինատորին։ Ուղղաթիռը սկսեց մանևրել, ասես ներքևում ինչ-որ բան էր փնտրում։ Սահմանապահ կոմիսարը օդաչուական խցիկ մտավ։
- Մոլորվել ենք։ Քիչ էր մնում Ադրբեջան մտնեինք,-հեգնական ձայնով հայտնեց նա՝ անձնակազմի անդամների հետ կարճ զրույցից հետո,-հիմա վայրէջք կկատարենք, արդեն կողմնորոշվել են։
Վայրէջք կատարեցինք հրետանային դիրքերի մոտ՝ անասնապահական ֆերմայի կողքին։ Ստիպված եղանք մի քիչ սպասել, մինչև մեքենան մոտեցավ։ Բարձեցինք հումանիտար օգնության արկղերը։ Ես կանգնեցի ոտնատեղին։ Շարժվեցինք։
Պարզվեց, որ ուղղաթիռը Կրասոնսելսկից հեռու է վայրէջք կատարել, քանի որ քաղաքը ռմբակոծվում էր։ Շրջկոմ հասնելուն պես մեզ տարան ոչ թե վարչական շենք, այլ ինչ-որ ուրիշ շինություն՝ մեխած դռներով։ Ուղեկցորդները մեզ բակ մտցրին և ցույց տվեցին նկուղի դուռը․
-Նախագահն այնտեղ ձեզ է սպասում։
Վլադիմիր Ստուպիշինի առաքելությունը Հայաստանում
Նկուղը բազմամարդ էր։ Այստեղ էր ռմբակոծությունից թաքնվում շրջանի ղեկավարությունը։ Տեղի բնակիչները բոլոր կողմերից շրջապատել էին նախագահին՝ Զարեհ Սարգսյանին։ Բայց երբ նրանց հայտնեցին, որ Ռուսաստանի դեսպանն է եկել, հարգանքով ճանապարհ բացեցին։
- Ոչինչ չեմ կարող անել,-ձեռքերը տարածեց նախագահը,-Երևանից հրահանգում են, որ իմ պահուստների հաշվին գլուխ հանեմ, իսկ ինձ մոտ ամեն ինչ վերջանալու վրա է։ Լույս չկա՝ էլեկտրահաղորդման գծերին են խփել։ Ջրատարը վնասված է։
Երեկ 8 ժամ խփում էին քաղաքին։ Փայտը վերջանում է, կերոսին չկա։ Ճանապարհը պարբերաբար փակվում է։ Զինամթերք չկա, առաջնագծում՝ լիքը կորուստ։ Մինչև կեսօր՝ քսանից ավելի զոհ։ Քաղաքացիականներն էլ հետը․․․
- Իսկ ռուսներ կա՞ն։
- Հա, Յակով Աբրամով։ Քսանվեց տարեկան։
Մինչ դեսպանը ծանոթանում էր գործերի վիճակին, նկուղում մի խումբ զինված զինվորականներ հայտնվեցին։ Բարկացած հայացներով ինչ-որ մեկին էին փնտրում ու խոսում․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Խնդիրը ժառանգված է խորհրդային ժամանակներից. Պուտինը` հայ–ադրբեջանական սահմանների մասին
- Ո՞ւր է։
- Այնտեղ, ինչ-որ դրսից եկածների հետ է խոսում։ Թաքնվել է։
Նրանք իմ մեջքի հետևում էին կանգնած։ Խոսակցությունից հասկացա, որ առաջնագծից են ուղարկված։ Թիկունքում տիրող իրավիճակից անհանգստացած՝ մարտիկները որոշել էին վախեցնել նախագահին։ Մի ամայի տեղ տանել ու վրա տալ։ Բայց Ռուսաստանից եկած հյուրերի ներկայությունը, որոնք չէին վախեցել մարտի թեժ պահին հասնել այդտեղ, մի քիչ հանդարտեցրեց նրանց։
- Մենք էնտեղ սահման ենք պահում, իսկ դու մեր ընտանիքները բախտի քմահաճույքի՞ն ես թողել։ Տո քեզնից ի՞նչ իշխանություն,-նախագահի ուղղությամբ գոռաց իմ հետևում կանգնած ինչ-որ մեկը։
- Դու էլ, ով գիտի, տաք-տաք ապրում ես,-գոռաց երկրորդը։
Բոլորը նրանց կողմը շրջվեցին։
Ադրբեջանը խոշտանգված հայ գերուն 30 000 եվրո կվճարի. ՄԻԵԴ–ի որոշումը մտել է ուժի մեջ
- Տղերք ջան, ախպերներ ջան, ախր ինչի՞ ինձ չեք հավատում,-երկու ձեռքերը թափահարելով, սկսեց արդարանալ նախագահը,-ինչ կարող ենք՝ անում ենք, բայց ես հո կախարդ չեմ։ Ըհը, Ռուսաստանի դեսպանը։ Մեկ էլ տեսար՝ օգնեց։ Կտեսնի, թե էստեղ ինչ է կատարվում, Մոսկվայում կպատմի, Ելցինը Էլչիբեյին կճնշի, որ դադարի կրակել։ Եթե կուզեք իմանալ՝ ոնց եմ ես ապրում, իմ տուն գնացեք։ Կարող եք ընտանիքիս պատանդ վերցնել, եթե ինչ-որ բան սխալ եմ անում։
- Դու էլ հո չասիր՝ պատանդ՜․․․ Անաստված հո չենք։ Ուղղակի նեղվում ենք։ Մենք էնտեղ կռվում ենք, իսկ էստեղ մեր հարազատներն են զոհվում։ Դու էլ իշխանություն ես, մի բան արա՛։
- Երևանում ասում են՝ յոլա գնացեք։ Էդքան բան․․․
Զինվորականները լռեցին, կախեցին գլուխները։ Դիվանագիտական դադարից հետո դեսպանն առաջարկեց շարունակել ճանապարհը։
- Մեզ մոլոկանների մոտ տարեք։
- Ի՜նչ եք ասում, հիմա վտանգավոր է։
Անդրեյ Ռուդենկո - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուդենկոն և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- Էլ ինչի՞ համար ենք եկել։ Մարդկանց աջակցել է պետք։
Նկուղից դեպի մեքենան մեկ առ մեկ էինք վազում։ Արկերի սուլոցը լսվում էր փոքր դադարներով։ Հասանք մի փոքրիկ խրճիթի՝ մազանկայի։ Մեզ ուղեկցող պաշտոնյան երկար ժամանակ թակում էր դարպասը, բայց այդպես էլ ոչ ոք դուրս չեկավ։
- Երևի ազգականների կամ հարևանների մոտ են թաքնվում,-ենթադրեց նա։
- Չէ հա, ամենայն հավանականությամբ այստեղ են,-առարկեց վարորդը։
Այդ ժամանակ պաշտոնյան մագլցեց ցածրիկ ցանկապատի վրայով և ներսից բացեց դռնակը։ Ներս մտանք։
-Մարդ կա՞,-ձայն տվեց դեսպանը։
Բոլորս սկսեցինք պտտվել տան շուրջ, պատուհանները ծեծել։ Հանկարծ լսվեց դեսպանատան խորհրդականի՝ նախկին ռազմածովային և բնիկ օդեսացի Իգոր Դերեգայի ձայնը․
-Այս կողմ եկեք, կարծես թե նկուղում են։
Ադրբեջանը 3 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
Մառանի մուտքը ջրհոր էր հիշեցնում։ Դուռը ուղղահայաց էր դրված։ Շրջկոմի աշխատակիցը, հերթական պայթյունից աչքերը կկոցելով, ուզում էր քաշել բռնակը, բայց Դերեգան կանգնեցրեց նրան։
- Համբերիր, չենք ներխուժում։ Հո քո մառանը չե՞ս մտնում՝ վարունգ բերելու։ Մենք բոլորս ինտելիգենտ մարդիկ ենք։ Սկզբում պետք է թակել։
Պաշտոնյան շփոթվեց։ Դերեգան թատերայնորեն հազաց և քաղաքավարի թակեց ցուցամատով։
- Բացեք, խնդրում եմ։ Ռուսական դեսպանատան պատվիրակությունն է, մարդասիրական օգնություն ենք բերել,-ապա, դադարից հետո, ցածրաձայն ավելացրեց,-մարդ կա՞։ Մրսում ենք, է։
Դռան հետևից ձայներ լսվեցին։ Այն մի փոքր բացվեց և ներքևում նշմարվեցին ինչ-որ մեկի աչքերը։
- Բարև․․․ձ-ձեզ,-արտաբերեց Դերեգան, խոսքի կեսից հասկանալով, որ հսկայական շան հետ է խոսում։ Մի վայրկյան անց դուռը կրնկի վրա բացվեց։ Այնտեղից դուրս վազեց մի հսկայական կովկասյան գամփռ և սկսեց հոտոտել Դերեգային։ Շեմին մի կին երևաց՝ այդ տեղանքի համար թանկարժեք մորթե վերարկուով և գլխարկով, տարակուսած, լացակումած դեմքով։ Կկոցած աչքերից կարելի էր հասկանալ, որ ակնոց է դնում։
ՀՀ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Թշնամին կիրառում է հրետանային միջոցներ. հայ-ադրբեջանական սահմանին լարված է
- Վալյան է, մեր ուսուցչուհին,-ներկայացրեց ուղեկցորդը։
- Դուք ո՞վ եք,-զուսպ հուսահատությամբ հարցրեց կինը։
- Ռուսական դեսպանության պատվիրակությունն ու լրագրողները։ Եկել ենք հայրենակիցներին աջակցելու։ Օգնություն ենք բերել,-ասաց դեսպանը,-կարո՞ղ ենք ապաստարան մտնել։ Այստեղ վտանգավոր է։
- Անցեք․․․,-շփոթված պատասխանեց կինը։
Մառանում կերոսինային լամպ էր վառվում։ Դրա լույսի տակ հաջողվեց 7-8 մարդու նկատել, հիմնականում կանայք էին։ Դարակներից մեկը վրա, թթվի ու մուրաբայի բանկաների արանքում, բացված գիրք էր դրված։ Մոտեցա, նայեցի։ Հին Ավետարան էր։ Լամպը հենց գրքի կողքին էր։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Արմեն Գրիգորյանն և Սերգեյ Կոպիրկինիը
Դեսպանը բարևեց և կարճ, բայց համոզիչ ճառ ասաց այն մասին, որ Ռուսաստանը հիշում է իր հայրենակիցներին և կօգնի նրանց։ Ի պատասխան կանայք ցածրաձայն ողբ կապեցին։
- Լաց մի՛ եղեք։ Տեսնո՞ւմ եք, Աստված լսել է մեր աղոթքներն ու միջնորդ է ուղարկել,-ներկաներին դիմեց Վալյան։ Նա արագ կողմնորոշվել էր և հասկացել, թե ով է եկել և ինչի համար։ Մյուսները կանգնած էին՝ շփոթված դեմքով։
- Եկեք աղոթենք Մեծ Ռուսիո համար, Բորիս Նիկոլաևիչի և նրա դեսպանի՝ Վլադիմիր Պետրովիչի առողջության համար։
Վալյան մոտեցավ բացված գրքին և սկսեց երգաձայն կարդալ սաղմոսները։ Կանանց կիսաձայն լացուկոծը աստիճանաբար վերածվեց երգի։ Պատվիրակությունը պատկառանքով կանգնած էր, չէին համարձակվում շարժվել։
- Իսկ հիմա ձեզ մարդասիրական օգնություն կփոխանցենք,-աղոթքի վերջում ասաց Վլադիմիր Պետրովիիչը։
- Այստեղ մթերք է և տաք իրեր,-ավելացրեց նա, երբ մառանից դուրս եկած մոլոկաններին սկսեցին մեծ ստվարաթղթե արկղեր հանձնել։
Դիրքեր - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Սադրանքներով Ադրբեջանը մեսիջ է հղում Ռուսաստանին և ոչ միայն. քաղաքագետը`լարվածության մասին
Հրաժեշտ էինք տալիս պայթյունների և կանանց լացի ձայնի ուղեկցությամբ։ Այնուհետև մեզ տարան ռմբակոծությունների հետևանքները տեսնելու։ Չորս հարկանի բնակելի շենքը տուժել էր ուղիղ ընկած արկից։ Ներսում հարկերը բաժանող միջնապատերը լիովին քանդված էին։ Կահույքը, վարագույրները, զուգարանակոնքերն ու գազօջախներն ընկած էին այսուայնկողմ՝ կենցաղային իրերի և հագուստի հետ խառնված։ Վերևի հարկերն ընկել էին ներքևինների վրա։ Տանիք չկար, և ձյունը նստում էր կոտրված բազկաթոռների, ջահերի, մանկական օրորոցների վրա․․․
- Դիմ, եկեք հարցազրույց գրենք այս ֆոնին,-առաջարկեց Ստուպիշինը։
- Իհարկե։
Արագ պատյանից հանեցինք տեսախցիկը։ Դեսպանը օբյեկտիվի առաջ զգացմունքային պատմեց իր տեսածը։ Ես նույնիսկ ստիպված չեղա պարզաբանող հարցեր տալ։
Ավարտեց հետևյալ խոսքերով, որոնք ներառվեցին ռեպորտաժում․
- Սա ռազմական բազա չէ։ Սա տուն է։ Սովորական, բնակելի շենք (այդ պահին հստակ լսվեց հերթական արկի սուլոցը)։ Ահա, նորից կրակոց։ Սա հակաժողովրդական պատերազմ է։ Պատերազմ է խաղաղ բնակչության դեմ։
Հարցազրույցից հետո մեզ ուղեկցող Գրիգորի Գարեգինովիչը մատով լուռումունջ ցույց տվեց ժամացույցը։ Պատվիրակությունը հապշտապ տեղավորվեց մեքենաներում, և վերադարձանք ուղղաթիռի մոտ։ Եղանակը վատանում էր, բացի այդ՝ հնարավորինս արագ Երևան վերադառնալու մի պատճառ էլ կար։ Ուղղաթիռի մոտ վիրավորներն էին՝ պատգարակների վրա։ Ինչ-որ մեկին հաջողվեց ինքնուրույն բարձրանալ ուղղաթիռ և նստել։
Զինվորներից մեկին՝ վիրակապված գլխով, սրահ բերեցին անգիտակից վիճակում։ Բերանը կիսաբաց էր ու վառ կարմիր արյունով լցված։ Շնչել-արտաշնչելիս կարմիր շերտը սկզբում մի քիչ հետ էր գնում, հետո ուռչում-հասնում շրթունքներին՝ արյան պղպջակ դառնալով։
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալու նպատակ չունի. ՌԴ ԱԳՆ
Մենք պարբերաբար նրա կողմն էինք շրջվում։ Բոլորը լուռ էինք։ Հանկարծ զինվորը ուշքի եկավ։ Աչքերը բացեց և դարձավ կողքին նստած, ոտքից վիրավոր ընկերոջը․
- Ջուր տուր․․․
Ընկերը նրա բերանին մոտեցրեց տափաշիշը։ Զինվորը չէր կարողանում շարժվել, և ընկերը զգուշորեն մի քանի կաթիլ ջուր կաթեցրեց նրա կիսաբաց շուրթերին։
- Շնորհակալություն...,-ասաց նա դադար տալով։
Օպերատորը նկարեց այդ դրվագը և չանջատեց տեսախցիկը։ Նկարեց իլյումինատորին կպած դեսպանին։ Նրա դեմքը տպավորիչ-կենտրոնացած էր։ Հետո նորից օբյեկտիվն ուղղեց պատգարակին պառկածին և, գլուխը դանդաղ բարձրացնելով ՝ իմ կողմը շրջվեց․
-Ինձ թվում է՝ մահացավ։ Չի շնչում․․․
Երևանի օդանավակայանում վայրէջք կատարեցինք մոտ տասը րոպե անց։ Ես և Արման Վանեսքեհյանը դուրս բերեցինք զոհվածի պատգարակը։ Արմանը փակեց նրա աչքերը և մաքուր թաշկինակով ծածկեց դեմքը։
Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2021
ՌԱԴԻՈ
Հայ-ռուսակա՞ն, թե՞ ռուս-ադրբեջանական. Գորիս-Կապան ճանապարհի ուղեկալի հարցն է քննարկվում
Ուղղաթիռին մոտեցած «Շտապ օգնության» բժիշկները, ոչինչ չհարցնելով, սկզբում ողջերին տեղավորեցին, ապա առանձին մեքենա կանչեցին, որտեղ տեղավորեցին զոհվածին։ Տպավորվել է, թե ինչպես էր Արմանը, դահուկորդի իր գլխարկը ձեռքին, անկեղծորեն հեկեկում․․․
***
Դա 1992թ․-ի դեկտեմբերի 30-ին էր։ Այդ օրը, Ամանորի առթիվ, բնակչությանը գազ տվեցին։ Մենք գազի կաթսա ունեինք, և գործուղումից հետո տաք ցնցուղ ընդունեցի։ Պարզվեց, որ դա վերջին անգամն էր՝ նոր իշխանության օրոք։ Տանը նորից գազ հայտնվեց 2006-ի ամռանը․․․
Լրահոս
0