https://armeniasputnik.am/20211230/hh-nakhagahi-ashkhatakazmy-tvonakan-mijvocarumner-e-kazmakerpel-sjuniqum-u-tavushum-37034831.html
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում
Նախագահի աշխատակազմի կողմից նվեր–փաթեթներ են հանձնել սահմանամերձ բնակավայրերի երեխաներին։ 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T15:07+0400
2021-12-30T15:07+0400
2021-12-30T15:12+0400
հայաստան
արմեն սարգսյան
երեխա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1e/37035243_0:108:1600:1009_1920x0_80_0_0_f8eb282fb2415cbaad7cb40382c2743e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև մասնակից լինելու ներկայացումներին:Ձմեռ պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին:Որակյա՞լ, թե՞ մատչելի խաղալիք գնել․ ինչո՞վ են հայկական խաղալիքները զիջում չինականինՆշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել նախագահի աշխատակազմի կողմից:«ԳեոՊրոՄայնինգն» անակնկալ է մատուցել Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/1e/37035243_231:93:1529:1067_1920x0_80_0_0_a8363543154b35428c0c2bd16903ae2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, երեխա
հայաստան, արմեն սարգսյան, երեխա
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում
15:07 30.12.2021 (Թարմացված է: 15:12 30.12.2021) Նախագահի աշխատակազմի կողմից նվեր–փաթեթներ են հանձնել սահմանամերձ բնակավայրերի երեխաներին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև մասնակից լինելու ներկայացումներին:
Ձմեռ պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին:
Նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել նախագահի աշխատակազմի կողմից: