Ինչպես են ՀՀ–ում աճել սննդամթերքի գները 2021թ–ի նոյեմբեր–դեկտեմբերին

Բաժանորդագրվեք
2021թ–ի հունվար– նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանում սպառողական գները, ըստ պաշտոնական տվյալների, աճել են 7.1 տոկոսով, միայն սննդամթերքի գները` 17 տոկոսով։ Sputnik Արմենիան սեփական մոնիթորինգն է անցկացրել։
Եթե հունվարին Հայաստանում քաղաքացին մթերային խանութում ծախսում էր 10 000 դրամ, ապա նոյեմբերին նույն քանակով նույն ապրանքը գնելու համար արդեն 11 700 դրամ է ծախսել։
Սա, սակայն, դեռ 2021-ի ամբողջական գնաճը չէ։ Դեկտեմբերի վիճակագրությունը կհրապարակվի 2022թ–ի հունվարին։ Չսպասելով պաշտոնական տվյալներին` Sputnik Արմենիան նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում սեփական մոնիթորինգն է անցկացրել երևանյան խոշոր առևտրի կետերից մեկում։ Դիտարկումներն անցկացվել են նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, 15-օրյա պարբերականությամբ։
Եվ այսպես`1 կգ նորզելանդական կարագի գինը 2 ամսում ավելացել է 170 դրամով, 1 լ ռուսական արտադրության արևածաղկի ձեթինը` 30 դրամով, բրնձի 1 կգ–ը թանկացել է 150 դրամով, շաքարավազինը` 20, իսկ միջին արժեքով սուրճի 1 կգ–ի գինը վերջին 2 ամսում աճել է ավելի քան 250 դրամով։
Թանկացումը չի շրջանցել նաև տեղական արտադրության սննդամթերքը։ Հատկապես կտրուկ են աճել կաթնամթերքի գները. Տեղական կաթի 1 լիտրը թանկացել է 25 դրամով, մածունն ու թթվասերը` շուրջ 40–ով։ Տեղական «Լոռի» տեսակի պանրի 1 կգ–ը թանկացել է 200 դրամով։
Մեր դիտարկումների արդյունքում արձանագրել ենք, որ միայն ձուն ու հացը չեն թանկացել։ 200 գրամանոց հացի գինը նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը մնացել է անփոփոխ` 170 դրամ, ինչը մեղմ ասած տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում 1 կգ ալյուրի գինն աճել է 25 դրամով կամ շուրջ 10 տոկոսով։ Աճել է նաև մակարոնեղենի գինը։ Ռուսական արտադրության մակարոնի 1 կգ–ը թանկացել է 45 դրամով։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ստեղծելու է սոցիալ–տնտեսական անվտանգության խնդիրներ
Ինչ վերաբերում է տեղական մսի գներին, նոյեմբերի 1-ին 2840 դրամ արժեցող տավարի միսը դեկտեմբերի 30-ին վաճառվում էր արդեն 2990 դրամով, 1280 դրամանոց հավի միսը` 1430–ով։ Խոզի միսը 3680 դրամից դարձել է 3690 դրամ։ Ընդ որում` դիտարկվող ժամանակահատվածում խոզի մսի գինը հասել էր 4280 դրամի, բայց դեկտեմբերի 15-ից հետո աստիճանաբար իջել էր։ Սա թերևս տարեվերջին հայաստանյան շուկայում առաջացած խոզի մսի ավելացած առաջարկի արդյունք է, քանի որ այդ օրերին սպառվում է հիմնականում խոզի բուդը։
Գրեթե նույն իրավիճակն է նաև ձկնամթերքի շուկայում։ Տեղական իշխանի 1 կգ–ի գինը նոյեմբերի 1-ին 2700 էր, դեկտեմբերի 1-ին` 3240, դեկտեմբերի 30-ին` 2990 դրամ։
Sputnik Արմենիան նոյեմբեր–դեկտեմբերին դիտարկել է նաև վառելիքի շուկան։ Այդ ընթացքում, սակայն, դրանց գները մնացել են անփոփոխ. բենզինի «ռեգուլյար» տեսակի 1 լիտրի գինը մնացել է 520 դրամ, դիզվառելիքինը` 500, հեղուկ գազինը` 250 դրամ։
Երևանցու համար որքա՞ն կարժենա Նոր տարվա մատչելի սեղանը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала