00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

© Photo : press office of the MFA of RF / Անցնել մեդիապահոցԱդրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախարարները պայմանավորվել են աշխատել որոշումների շուտափույթ եւ ամբողջական իրականացման ուղղությամբ, այդ թվում ՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:
ԵՐԵՎԱն, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Մտքեր են փոխանակվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11 - ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել որոշումների շուտափույթ և ամբողջական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մեխանիզմների գործարկման վերաբերյալ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են անցնող տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի համատեքստում համատեղ աշխատանքի արդյունքները:
Երասխ–Հորադիզ երկաթգծի առաջին հատվածը կկառուցվի 1 տարվա ընթացքում. Սանոսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2021
Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Լրահոս
0