https://armeniasputnik.am/20211230/mikhajil-mishustiny-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-nikvol-pashinjanin-37039913.html
Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի վարչապետը խոսել է հայ–ռուսական գործընկերության մասին և մաղթանքներ հղել Նիկոլ Փաշինյանին։ 30.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-30T16:46+0400
2021-12-30T16:46+0400
2021-12-30T16:48+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
միխայիլ միշուստին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/11/23785305_0:0:1600:901_1920x0_80_0_0_523df64e5ff73eddd693748d6647d394.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։«Բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները անցնող տարվա ընթացքում համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը: Վստահ եմ, որ 2022–ին կառավարությունների համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար»,– գրել է Միշուստինը։Պետք է բոլոր ջանքերը ներդրվեն, որ 2022-ը դառնա վերելքի ու վերածննդի տարի. ՓաշինյանՆա շեշտել է, որ դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:ՌԴ վարչապետը Փաշինյանին, նրա հարազատներին և մտերիմներին առողջություն և երջանկություն է մաղթել, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
https://armeniasputnik.am/20211230/putiny-nvor-tarva-kapakcutjamb-shnvorhavvorel-e-naev-hh-erku-nakhkin-nakhagahnerin-37032731.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/11/23785305_75:0:1600:1144_1920x0_80_0_0_49b0d0a04d89e29c22d21bd6b836bb33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, միխայիլ միշուստին
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, միխայիլ միշուստին
Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
16:46 30.12.2021 (Թարմացված է: 16:48 30.12.2021) Ռուսաստանի վարչապետը խոսել է հայ–ռուսական գործընկերության մասին և մաղթանքներ հղել Նիկոլ Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
«Բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները անցնող տարվա ընթացքում համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը: Վստահ եմ, որ 2022–ին կառավարությունների համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար»,– գրել է Միշուստինը։
Նա շեշտել է, որ դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
ՌԴ վարչապետը Փաշինյանին, նրա հարազատներին և մտերիմներին առողջություն և երջանկություն է մաղթել, իսկ բարեկամ
Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

30 դեկտեմբերի 2021, 13:59