Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է նաև ՀՀ երկու նախկին նախագահներին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի առաջնորդն ավանդաբար շնորհավորանքներ է հղում այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ծննդյան տոների և Ամանորի կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Երեկ Ռուսաստանի նախագահը ուղերձներ էր հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պուտինը, բացի Ռուսաստանի հետ բարեկամական երկրների գործող առաջնորդներից, շնորհավորում է նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներին, որոնց հետ լավ հարաբերություններ ունի:
Լրահոս
0