00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞ր ոլորտում են խաթարվել աշխատանքային հարաբերությունները. Մակարյանի դիտարկումը

Մակարյան. Գործատու–աշխատող լավ հարաբերությունների շնորհիվ ապահովվեց որոշակի տնտեսական աճ
Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսին էր 2021 թվականը գործատուների ու աշխատողների փոխհարաբերությունների տեսանկյունից։
Անցնող տարին բավականին խճճված էր ու բարդ, որովհետև կորոնավիրուսը և պետական համապատասխան մարմինների որոշումները, օրենսդրական որոշակի փոփոխություններ կատարելու փորձերը, որոնք վերաբերում էին պատվաստվել–չպատվաստվելու խնդրին կամ ՊՇՌ թեսթավորման վճարումների հարցը գործատուների դաշտ տեղափոխելուն, որոշակի խճճվածություն առաջացրին, բայց ընդհանուր առմամբ գործատու–աշխատող փոխհարաբերություններն էականորեն չտուժեցին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Գործատուների և աշխատողների հարաբերությունները մնացել են լավ մակարդակի վրա, ինչի վկայությունները կան տեսչական մարմինների տարբեր արձանագրություններում։ Աշխատանքային հարաբերությունները երբեմն խաթարվում են առևտրի ոլորտում, որտեղ շահերի պաշտպանություն չի լինում։ Ընդհանուր առմամբ հարաբերությունները մնացել են այնպես, որ այս տարի կարողացանք ապահովել որոշակի տնտեսական աճ։ Դա գործատուների ու բիզնեսի, ինչպես նաև աշխատավորության շնորհքն»,– նշեց Մակարյանը։

Ըստ նրա` կարող էինք ունենալ ավելի մեծ տնտեսական աճ, հիմա մտածում ենք 5 տոկոսի մասին, այնինչ այդ ցուցանիշը կարող էր լինել 10 տոկոս, եթե կառավարությունն ավելի արագ կարողանար ապահովել անվտանգության երաշխիքներ բիզնեսի ու քաղաքացիների համար։
«Շատ ներդրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ անցնող տարում գտնվել են կամուկացի մեջ, վստահություն չեն ունեցել ապագայի հանդեպ, բայց եթե տնտեսության վերականգնումն ու զարգացումն ընթանար ավելի արագ տեմպերով, ապա նրանք ավելի վստահ կգործեին` ելնելով շուկայում առկա իրավիճակից ու իրենց բիզնես պլաններում նշված հաշվարկներից և հնարավորություններից։ Համաձայնագրերը գուցեև ապագայի հանդեպ որոշակիություն ներշնչում են, բայց պաշտոնատար անձինք միևնույն ժամանակ նշում են, որ կան խնդիրներ ու ռիսկեր։ Այդ ամենն էականորեն ազդում է բիզնեսի ոլորտում առկա տրամադրությունների վրա»,– ասաց Հայաստանի գործատուների միության նախագահը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Գործատուն իրավունք ստացավ աշխատանքից ազատելու չպատվաստված ու չթեստավորված աշխատողին
Իսկ ինչ վերաբերում է պետական համակարգին, Մակարյանն ընդգծեց, որ այն շարունակում է կրկնել նախկին սխալները, աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով։ Բազմաթիվ փոխնախարարներ, վարչության պետեր, նախարարի օգնականներ ու խորհրդականներ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով իրենց լիազորությունները կատարում են անլիարժեքորեն, մյուս կողմից էլ առկա բյուրոկրատական համակարգը գտնվում է ինքնահոսի վիճակում և արագ չի արձագանքում մարտահրավերներին։
Լրահոս
0