00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բդի ու տոլմայի փոխարեն` ուրախ ժամանց. 5 «բաղադրատոմս» Ամանորն անմոռանալի դարձնելու համար

© Photo : Armenian GeographicГора Ара
Гора Ара - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Բաժանորդագրվել
Օգտատերերը որոշել են գործի դնել երևակայությունն ու այնպես նշել Ամանորը, որ այն երկար հիշվի։ Նրանք հետաքրքիր ու արտասովոր լուծումներ են գտել։
Ավանդաբար հայ ժողովուրդը Նոր տարին տոնում էր առնվազն մեկ շաբաթ։ Որպես կանոն` տոնն անցկացնում էին տարատեսակ ուտեստների բեռի տակ ճկված սեղանների մոտ և հերթով այցելելով բարեկամներին։ Երկրորդ առավել տարածված ձևերից էր քաղաքից դուրս կամ արտասահման մեկնելը։ Սակայն առաջին անգամ ամանորյա հանգիստը կտևի ընդամենը երեք օր և, բնականաբար, շատերն են մտածել` ինչպես դրանք հետաքրքիր անցկացնել։
Sputnik Արմենիայի թղթակիցը սոցցանցերում հարցախույզ է իրականացրել և պարզել տնից դուրս Նոր տարին տոնելու հինգ ամենաարտասովոր եղանակները։

Բուսակերների համար նախատեսված երեկույթ

Բուսակեր ուսանողների խումբը ծրագրել է արշավի գնալ Շիրակի մարզ, ընդ որում` ամբողջ օրով։ Նրանք նախատեսում են Գյումրիից Ախուրյանի կիրճով հասնել Ամասիա։ Արշավը երկար չէ, ընդամենը 16 կմ, բայց հաշվի առնելով դժվար եղանակային պայմանները` ձյունը, բուքուբորանը, կարող է բավական երկար տևել։ Վերջնակետին հասնելով` ուսանողները մտադիր են քաղցրավենիքով թեյախմություն կազմակերպել։
«Մենք նախապես կիթառն ու մթերքները կտեղափոխենք վարձակալած տուն, և եթե շատ հոգնած չլինենք, մեզ` բուսակերներիս համար նախատեսված երեկույթ կանցկացնենք։ Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես ծրագրել ենք, կվերադառնանք հունվարի 2-ին և հաջորդ օրն աշխատանքի դուրս կգանք», – պատմում է Աննան։
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Ինչպես փախչել կերուխումից, կամ ուր կարող են մեկնել հայերը Ամանորին

Սիրված ֆիլմի մոտիվներով

Երևանաբնակ երեք ընտանիք որոշել են հիշել սիրված «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը և Ամանորը դիմավորել բաղնիքում։ Ընտանիքները Ծաղկաձորում նախապես գտել և ամրագրել են բաղնիքով մի տուն, ուր մտադիր են ճամփա ընկնել դեկտեմբերի 30-ին` անմիջապես աշխատանքից հետո։ Նրանք որոշել են նախապես ոչինչ չպատրաստել և խոհանոցում անցկացնել ամբողջ դեկտեմբերի 31-ը։ Իսկ երեկոյան կգնան սահնակ և դահուկ քշելու և տուն կվերադառնան կեսգիշերին միայն։

«Մտածում ենք տորթ թխել, «բլինչիկ» և մեր սիրած աղցանները պատրաստել։ Մենք շատ ենք և հաստատ բոլորով կհասցնենք ամեն ինչ պատրաստել։ Խորովածը, բնականաբար, տղամարդիկ կանեն, իսկ տոլման որոշել ենք թողնել հաջորդ տարվան», – պատմում է Լուսինեն։

Ի դեպ, բոլոր ընտանիքներում երեխաներ կան, այդ պատճառով էլ մեծահասակաները հոգ են տարել նաև տոնական հրավառության և նվերների մասին։

Բարի տոն

Երևանից մի քանի երիտասարդ ընտանիք որոշել են տոն կազմակերպել ոչ թե իրենց, այլ մարտական գործողությունների արդյունքում տուժածների համար։ Մասնավորապես, նրանք նշելու են Ամանորը Արցախում զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Տոնական ընթրիքի և ընտանիքի կրտսեր անդամների նվերների համար նախատեսված բոլոր ծախսերը ընտանիքն իր վրա է վերցրել։
«Մենք ուզում էինք նաև Ձմեռ պապ և Ձյունանուշ հրավիրել, բայց Ամանորի գիշերը դժվար է նրանց ներկայությունն ապահովել հեռավոր գյուղում, այդ պատճառով որոշեցինք վարձակալել հանդերձանքն ու տեղում կազմակերպել ամեն ինչ», – պատմում է կազմակերպիչներից մեկը։
5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված
Աղջիկը հավելեց, որ զույգերը պայմանավորվել են իրենց անունները չնշել և մանրամասները չպատմել, որպեսզի ակցիան որպես գովազդ չդիտվի, սակայն կոչ արեց հետևել իրենց օրինակին և սեփական անձից բացի, ուրախացնել նաև ուրիշներին։
Ինչպես են քաղաքացիները Ամանորը դիմավորելու Երևանում և Գորիսում. հարցում - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Ինչպես են քաղաքացիները Ամանորը դիմավորելու Երևանում և Գորիսում. հարցում

Տոնախմբություն լճի մոտ

Facebook սոցցանցում միայնակների համար Ամանորը միասին Սևանա լճի ափին ուրախ անցկացնելու հրավեր է հայտնվել։ Ինչպես պարզվել է` նման արտասովոր կերպով տոնն անցկացնել ցանկացողների թիվը փոքր չէ։ Նրանցից մեկը պատմել է, որ անհրաժեշտ է որոշակի գումար վճարել, որը ներառում է տեղափոխումն ու հյուրասիրությունը։ Ի դեպ, երեկույթն անցկացվելու է գերմանական ոճով` երշիկներով և գրիլ արած մսով ու գարեջրով։
«Այնպես է ստացվել, որ ծնողներս Ամանորն անցկացնելու են ընկերների հետ` քաղաքից դուրս։ Իրենց հետ գնալ չեմ ցանկանում, իսկ իմ ընկերները զույգեր ունեն և նախընտրում են Նոր տարին անցկացնել միասին ռոմանտիկ միջավայրում։ Հույս ունեմ, որ միայնակների համար նախատեսված երեկույթը լավ կանցնի և ես նոր ընկերներ ձեռք կբերեմ», – ասում է Արևիկը։
Տոների չեղարկումը խոչընդոտ չէ՞․ ինչ արժեն ամանորյա փաթեթները Հայաստանի հյուրանոցներում
Ի դեպ, տեղափոխումը դեպի Սևանա լիճ նախատեսված է դեկտեմբերի 31-ին և ցանկացողները կարող են վերադառնալ հունվարի 1-ին, սակայն կարելի է գիշերակաց աապահովել այն հյուրանոցում, որի տարածքում նախատեսվում է խնջույքը։
Тбилиси зимой - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2016
Հայ-վրացական ուրախ Ամանոր

Սիրո մարաթոն

Անին և Հակոբը որոշել են իրենց հարսանյաց արարողությունն անցկացնել դեկտեմբերի 31-ին, թեև «բանկետին» միայն իրենք են ներկա գտնվելու։ Նրանց ՔԿԱԳ–ում գրանցել են դեռևս դեկտեմբերի 27-ին, իսկ տոնակատարությունը երկուսի համար կլինի Ամանորի գիշերը։ Հեռու չեն մեկնի. մեղրամիսը կանցկացնեն Դիլիջանում։

«Որոշել ենք յուրահատուկ ձևով դիմավորել Նոր Տարին և սիրո մարաթոնը կազմակերպել հենց այդ գիշեր։ Չենք ընթրելու և շամպայն չենք խմելու, սիրով ենք զբաղվելու և կաշխատենք հավերժ հիշել այդ գիշերը», – պատմում է Անին։

Ի տարբերություն Անիի` Հակոբն, այնուամենայնիվ, որոշել է ապահովել իրենց սնունդն ու ընթրիք է պատվիրել, քանի որ առանց շամպայնի այդ տոնը չի պատկերացնում։ Նա նաև պատմում է, որ Երևան են վերադառնալու հունվարի 1-ի երեկոյան ու անմիջապես գնալու են ծնողների մոտ։
Նշենք, որ Հայաստանում հանգստյան օրեր կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը, ինչպես նաև հունվարի 6-ը։
Լրահոս
0