Հռոմի պապը խաղաղության կոչ է արել

© AP Photo / Gregorio BorgiaՀռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից՝ Urbi et Orbi (լատիներեն՝ «Քաղաքին և աշխարհին») Սուրբ Ծննդյան օրհնությունը սկսելուց առաջ (25 դեկտեմբերի, 2021թ)․ Վատիկան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից՝ Urbi et Orbi (լատիներեն՝ «Քաղաքին և աշխարհին») Սուրբ Ծննդյան օրհնությունը սկսելուց առաջ (25 դեկտեմբերի, 2021թ)․ Վատիկան - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից՝ Urbi et Orbi (լատիներեն՝ «Քաղաքին և աշխարհին») Սուրբ Ծննդյան օրհնությունը սկսելուց առաջ (25 դեկտեմբերի, 2021թ)․ Վատիկան
Բաժանորդագրվեք
Քահանայապետը հիշեցրել է, որ Խաղաղության համաշխարհային օրը սահմանվել է Հռոմի պապ Պողոս VI-ի կողմից և առաջին անգամ նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին:
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նոր տարվա առաջին օրը երկրի վրա խաղաղության կոչ է արել և շնորհակալություն է հայտնել բազմաթիվ նախաձեռնությունների կազմակերպիչներին։ Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք այսօր անցկացվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվող Խաղաղության համաշխարհային օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նոր տարվա սկզբին բոլորին մաղթում եմ խաղաղություն, որը բոլոր բարիքների հանրագումարն է», - ասել է նա Վատիկանի առաքելական պալատի պատուհանից հավատացյալներին հղած ուղերձում:

Քահանայապետը հիշեցրել է, որ Խաղաղության համաշխարհային օրը սահմանվել է Հռոմի պապ Պողոս VI կողմից և առաջին անգամ նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին: Այդ կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել 1963 թվականին Հռոմի պապ Հովհաննես XXIII կողմից գրված Pacem in terris («խաղաղություն երկրի վրա») հանրահայտ էնցիկլիկային։ Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ այս ուղերձն «արդիական ինչպես երբեք»:
Հրավառություն Հռոմում - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Իտալացին կորցրել է աչքը հրավառության պատճառով. ևս տասնյակ մարդիկ են վիրավորվել
«Մենք կգնանք տուն` մտածելով խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Մեզ խաղաղություն է պետք։ Այսօր տեսել եմ հեռուստացույցով պատերազմի տեսարաններ, անօթևան մարդիկ, աղքատություն ... Ահա թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Մենք խաղաղություն ենք ուզում»- ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալների ծափահարությունների ներքո։
Հիշեցնենք, որ սուրբծննդյան իր ուղերձում Հռոմի պապը գերիներին տուն վերադարձնելու կոչ էր արել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала