00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խախտողները կտուգանվեն․Հայաստանում ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների արգելքը

© Sputnik / Aram NersesyanՊոլիէթիլենային տոպրակ
Պոլիէթիլենային տոպրակ - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Բաժանորդագրվել
Պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելը որոշ գործարարների համար անակնկալ էր, շատերն էլ վաղուց պատրաստ էին դրան։ Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է՝ ինչպես են տնտեսվարողները պատրաստվում նոր իրողություններին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից։ Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):
50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենքն ընդունվել է դեռ 2020 թվականի ապրիլին: Սակայն բոլորը չէ, որ պատրաստ են ուժի մեջ մտած փոփոխություններին։ Մեծածախ-մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների մեջ առավել պատրաստված են սուպերմարկետները։ Գրեթե բոլոր խոշոր ցանցերը դեռ կես տարի առաջ սկսել են թղթե և կտորի տոպրակների վաճառքի պրակտիկան։ Այդ պատճառով նրանք փոփոխությունների հետ կապված որևէ դժվարություն չեն ունենա։
© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցՇաքարավազը` պոլիէթիլային տոպրակում
сахарный песок сахар - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Շաքարավազը` պոլիէթիլային տոպրակում. Արխիվային լուսանկար
Սուպերմարկետներից մեկում Sputnik Արմենիային ասացին, որ փոփոխությունն իրենց խնդիր չի բերում։ Իրենք դեռ դեկտեմբերի վերջին իրենց ցանցի լոգոյով ավելի հաստ տոպրակներ են պատվիրել։
«Դրանք, բնականաբար, ավելի թանկ են, ու մենք դեռ չենք կողմնորոշվել՝ կվաճառե՞նք դրանք, թե կշարունակենք անվճար տրամադրել», - ասաց մենեջերը:
Մեկ այլ սուպերմարկետից հայտնեցին, որ չեն տիրապետում նոր փոփոխությունների մասին տեղեկությանը և «ընդհանրապես դա ղեկավարության իրավասությունն է», իսկ ղեկավարությունը դեռ ոչինչ չի հայտնել։
Sputnik Արմենիան դիմել է մեծածախ ու մանրածախ առևտրի գրեթե բոլոր խոշոր ցանցերին, որոշ դեպքերում մեզ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ ասելով, որ ամեն ինչ դեռ անորոշ է։ Դրանցից մեկում ասացին, որ հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչն արձակուրդի մեջ է։
Շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել առևտրի փոքր կետերում ու շուկաների վաճառողների մոտ։
Բանջարեղեն ու միրգ վաճառող կրպակներից մեկի մենեջերն առաջին անգամ մեզանից լսեց սահմանափակումների մասին։ Իմանալուց հետո նա տարակուսանքով հռետորական հարց տվեց. «բա կարտոֆիլն ու հատապտուղներն ինչո՞վ վաճառենք»։
2022 թ-ից պլաստիկե տոպրակների շրջանառությունը կդադարեցվի. ի՞նչ են առաջարկել տնտեսվարողներին - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
ՌԱԴԻՈ
Ինչպես են Հայաստանում պատժելու պոլիէթիլենային տոպրակ վաճառող տնտեսվարողներին
«Իսկ եթե 10 կիլոգրամ կարտոֆիլ կամ ազնվամորի ուզե՞ն...թղթե փաթեթը չի դիմանա, կպատռվի։ Ի՞նչ ենք անելու։ Կամ, օրինակ, եթե տարեց գնորդ մտնի առանց սեփական տոպրակի», - հարցնում է տղամարդը։
Իսկ չրերի խանութում այս որոշումը բիզնեսի համար վնասաբեր են համարում։ Ըստ սեփականատիրոջ՝ նրանք չեն հասկանում` արդյո՞ք պետք է վաճառեն թղթե տոպրակները, թե անվճար տալ։ 1 կիլոգրամ (մոտ 100 հատ) պոլիէթիլենային տոպրակները` մինչև 50 միկրոն, կախված չափից, արժեն 1000- 1500 դրամ: Թղթե տոպրակներն ավելի թանկ են նստում, ու ամեն ինչ չէ, որ կարելի է դրանց մեջ դնել։
Օրենսդրական փոփոխությանն ամենահանգիստը նայում են երևանյան շուկաներում։ Նախ` պայուսակ, տարատեսակ փաթեթներ միշտ կարելի է տեղում գնել։ Երկրորդը`մարդիկ առանց դա էլ սեփական տոպրակներով են շուկա գնում։

«ԽՍՀՄ տարիների պես է, ես դեռ երեխա էի, ապրանքները փաթաթում էին թղթի մեջ ու վաճառում, իսկ մեր մայրերն ու տատիկները գնում էին իրենց պայուսակներով ու տոպրակներով։ Դրանք հետո լավ լվանում էին տնտեսական օճառով ու էլի օգտագործում», - ասաց մսամթերքի վաճառքի կետերից մեկի տերը:

Ոչ մի խնդիր չի տեսնում նաև մրգերի ու բանջարեղենի վաճառողը։ Նա կարծում է, որ երկրում շատ խնդիրներ կան, այդ պատճառով սա նրանց համեմատ մանրուք է։
Մինչդեռ, ՀՀ բնապահպանության նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անբարեխիղճ գործարարները կտուգանվեն։
«Արգելքը խախտած գործարարներին 30 հազար դրամ վարչական տուգանք է սպառնում։ Դա վերաբերում է բոլորին` մանրածախ առևտուր իրականացնող բոլոր օբյեկտներին, սուպերմարկետներին, շարժական կետերին», - ասաց Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ արգելված են մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակները, բացառություն են կազմում փաթեթավորման համար նախատեսված տոպրակները, ինչպես նաև երկրորդային հումքից պատրաստված փաթեթներն ու պարկերը: Ընդ որում`կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են ներքին ինքնակառավարման մարմինները։
© Sputnik / Aram NersesyanԿտորային տոպրակ
Упаковка матерчатой сумки для покупок с вышитым хештегом No to plastic (Нет пластику) - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Կտորային տոպրակ
Սպառողն իրավունք ունի ընտրել այն ամենը, ինչ պատրաստված չէ պոլիէթիլենից, և արգելված չէ (թուղթ, էկոնյութեր, տրիկոտաժ):
Ապագայում գերատեսչությունը նախատեսում է կրճատել նաև մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օրական միջին հաշվով մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1 պոլիէթիլենային տոպրակ։ Մեկ ամսում դա կազմում է 30 մլն պոլիէթիլենային տոպրակ։ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստանում 44 տնտեսվարող սուբյեկտներ նման ապրանք են արտադրել։ Տարեկան հանրապետությունում արտադրվել է 12 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, իսկ տնային տնտեսությունների կողմից սպառվում է 3,6-4 հազար տոննա։
Հայտնի է, որ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային փաթեթներն օգտագործվում են միջինը 10-15 րոպե, իսկ բնական միջավայրում դրանց քայքայման համար պահանջվում է 400 տարի։ Միջին հաշվով, ամեն տարի աշխարհում մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում։
Լրահոս
0