Ծով, արև և հյուրանոց. ինչպես է Նազենի Հովհաննիսյանը դիմավորել Նոր տարին

© Photo : Instagram / Nazeni HovhannisyanՆազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Նազենի Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը խոստովանել է, որ ուրախ է Երևանի ամանորյա աղմուկից հեռու գտնվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը խախտել է ավանդույթը և Ամանորը դիմավորել է ոչ թե ընտանիքում, այլ Հայաստանից դուրս։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։
Հովհաննիսյանն իր story-ներում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա նոր տարվա առաջին օրը անցկացնում է ծովում։
«Նոր տարին քնած եմ դիմավորել»,- խոստովանել է Հովհաննիսյանը։
© Instagram / nazenihovhannisyanInstagram story Назени Ованнисян
Instagram story Назени Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Instagram story Назени Ованнисян
Նրա խոսքով` արթնացել է առավոտյան ժամը 04:00-ին հյուրանոցի անձնակազմի ձայներից. նրանք լողավազանի ջուրն էին փոխում։ Դրանից հետո նա ինքն է գնացել լողափ, արևի տակ պառկել և լիցքավորվել ծովային էներգիայով։
Նազենի Հովհաննիսյանը «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնին», «Ալա բալա նիցա» ֆիլմերի աստղն է, նա բազմաթիվ հաղորդումներ է վարել։ Instagram-ում նա ամենաշատ հետևորդներ ունեցող հայաստանցի աստղերից մեկն է՝ ավելի քան կես միլիոն հետևորդ։
© Instagram / nazenihovhannisyanInstagram story Назени Ованнисян
Instagram story Назени Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2022
Instagram story Назени Ованнисян
Լրահոս
0