00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Baby boom Հայաստանում. 44-օրյա պատերազմը ծնելիության վրա բացասաբար չի ազդել

© Photo : Unsplash / PicseaՆորածին
Նորածին - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
Նորածին
Բաժանորդագրվել
Տարեվերջին ընդունված որոշմամբ ՀՀ կառավարությունը մտադիր է խթանել ծնելիությունը, թեև հանուն ճշմարտության հարկ է արձանագրել, որ մեր երկրում երրորդ երեխաների ծննդյան վիճակագրությունն այսօր էլ ցածր չէ։
Կորոնավիրուսն ու պատերազմն առայժմ բացասաբար չեն ազդել Հայաստանում ժողովրդագրական վիճակի ու ծնելիության վրա։ Համենայնդեպս, 2020թ–ի ու 2021–ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներն առայժմ նվազում չեն արձանագրել, չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանում հղի կանանց թիվը նվազել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«2021թ–ի առաջին կիսամյակում մենք բավական մեծ` շուրջ 9 տոկոս ծնելիության աճ ունեցանք 2020թ–ի համեմատ։ Դա բացառիկ երևույթ էր նախորդ տարիների համեմատ»,– ասաց նա։

2021թ–ը դեռ ամբողջությամբ վերլուծված չէ, առկա տվյալներով ծնելիության սալդոն 2020–ի համեմատ դեռևս դրական է։ 2021թ–ի առաջին 5 ամիսներին 2020թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 1 519-ով։ Եթե 2020թ-ի հունվար-մայիսին ծնվել էր 12 799 երեխա, ապա 2021թ-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում 14 318 երեխա է ծնվել։

Պատերազմը չի խանգարել

44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցավ 3808 զոհ ու 243 անհետ կորած, հիմնականում` վերարտադրողական տարիքի տղամարդիկ։ Ժողովրդագիրները, սակայն, հուսով են, որ այս կորուստն առաջիկա տարիներին լուրջ ազդեցություն չի ունենա ծնվող երեխաների թվի վրա։ Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ վերջին 2-3 տասնամյակներում Հայաստանում ծնված տղաների թիվը միշտ աղջիկների թվից ավելի է եղել։
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա
Բացի այդ, որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց ուսումնասիրության հեղինակները չեն բացառում, որ պատերազմը կարող է նույնիսկ ծնելիության աճի խթան դառնալ։ Որպես օրինակ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը վկայակոչում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 5-10 տարի հետո ամբողջ աշխարհում գրանցված ծնելիության աճը` այսպես կոչված` «Baby boom»-ը։ 20-րդ դարի 50-60– ական թվականների այդ առեղծվածային երևույթի դրական ցուցանիշներն առ այսօր էլ մնում են չգերազանցված։
Հայաստանում, ի դեպ, նման երևույթ ևս գրանցվել է, ընդ որում, ոչ միայն անցյալ դարի 50-60–ականներին, այլև դարեվերջի ամենածանր տարիներին` երկրաշարժից, Արցախյան պատերազմից ու Ադրբեջանում հայերի ջարդերից ու տեղահանություններից հետո։ 1990թ–ին Հայաստանում գրանցվեց ծնելիության ամենաբարձր ցուցանիշը։ Այդ տարի Հայաստանում ծնվեց 79 882 երեխա։
Համեմատության համար նշենք, որ 2020-ին ծնվել է ընդամենը 36 353 երեխա։ Անկախության տարիների ամենացածր ծնելիությունը գրանցվել է 2001թ–ին, երբ տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել ընդամենը 32 065 երեխա, իսկ ամենաբարձր ցուցանիշը եղել է 2010-ին։ Այդ տարվա ընթացքում Հայաստանում 44 825 երեխա է ծնվել։

Երրորդ երեխա ունենալու որոշումն ավելի հեշտ են կայացնում

2022թ–ի հունվարի 1-ից սկսած երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ծնողները կստանան ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկանը։
Տարեվերջին ընդունված այս որոշմամբ` ՀՀ կառավարությունը մտադիր է խթանել ծնելիությունն ու բարելավել երկրում ժողովրդագրական ցուցանիշները, թեև հանուն ճշմարտության հարկ է արձանագրել, որ մեր երկրում երրորդ երեխաների ծննդյան վիճակագրությունն այսօր էլ ցածր չէ և մոտ է 90-ականների ցուցանիշին։ Այսպես` եթե 1990թ–ին երրորդ երեխա ունենում էր ընտանիքների 22.5 տոկոսը, ապա 2020-ին` 22.3-ը։ Այլ հարց է, որ 1990թ–ին ընտանիքներում ծնված 3-րդ երեխաների թիվը 18 005 էր, ապա 2020-ին ընդամենը 8 089։ 4-րդ երեխաների թիվը համապատասխանաբար` 4 681 և 1570, հինգերորդ և ավելի երեխաներինը` 2620 և 472։ Այսօրինակ անկումն էլ, թերևս, այս 30 տարիների արտագաղթի հետևանքն է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, սակայն, ընդգծում է, որ անգամ կյանքի դժվար պայմաններում շատ երեխաներ ունենալու տենդենցը մեր երկրում վերջին տարիներին դարձյալ նկատվում է։

«Ավելի շատ երեխաներ ունենալու տենդենց կա Հայաստանում, և այդ ընտանիքների թիվն ամեն տարի աճում է։ 2016թ–ին 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը եղել է 16 %, 2017-ին` 22.2։ Հաջորդող տարիներին, ամեն տարի բարձրանալով, 2020թ–ին արդեն հասել ենք 27.9 տոկոսի։ Այսինքն` վերջին 5-6 տարիներին տարեկան 6-7 %–ով նախորդ տարվա համեմատ նման ընտանիքների թվի աճ ենք ունենում»,– ասում է Դավիթ Խաչատրյանը։

Փոխնախարարը նկատում է, որ այսօր Հայաստանում 3-րդ երեխա ունենալու որոշումն ավելի հեշտ են ընդունում, քան 1-ին կամ 2-րդ երեխա ունենալու որոշումը։
«Ակնհայտ է, որ ամուսնությունից հետո երիտասարդ ընտանիքները չեն շտապում երեխա ունենալ։ Նաև` առաջին երեխայից հետո երկրորդի ծնունդը հիմնականում հետաձգում են։ Իսկ առաջին երկուսից հետո երրորդ երեխա ունենալու որոշումը ավելի հեշտությամբ են կայացնում։ Խնդիրը բազմաշերտ է ու լուրջ վերլուծության կարիք ունի` սկսած սոցիալականից մինչև իրավական»,– ասում է փոխնախարարը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն`2020թ–ին ծնված երեխաների 72 տոկոսն ընտանիքներում եղել են առաջին ու երկրորդ երեխաները (36.1 և 36 %) , 22.3 %–ը եղել են ընտանիքի երրորդ երեխաները, 4.3%–ը` չորրորդ և 1.3%–ը` հինգերորդ և ավելի։
Երեք եղբայրները տուն տարան երեք նորածին քույրիկներին. ջերմ լուսանկար «Աստղիկ» ԲԿ–ից
Ընդ որում, եթե նախկինում բազմազավակ ընտանիքների թիվն ավելի մեծ էր գյուղական բնակավայրերում, իսկ քաղաքում բավարարվում էին 1-2 երեխա ունենալով, ապա հիմա պատկերը փոխվել է. բազմազավակ ընտանիքների թիվը քաղաքում ավելացել է։ Թե ինչն է այս փոփոխությունների պատճառը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեռևս դժվարանում են ասել։ Այն ուսումնասիրվում է, արդյունքների մասին խոստանում են հայտնել վերլուծության ավարտին։
Լրահոս
0