00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես դեսպան Թովմասյանը թթի օղի խմել սովորեցրեց Վիետնամի նախագահին

ՄՄՀՊԻ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2022
ՄՄՀՊԻ
Բաժանորդագրվել
Դեռևս խորհրդային ժամանակներում քիչ չէին հայերը, որոնք գնում էին դիվանագիտական ճանապարհով և հաջողությունների հասնում այդ ոլորտում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է դիվանագիտության արվեստի նրբություններն իմացող մարդկանց մասին։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ՝ МГИМО) հետ: Համաձայնագրով նախատեսվում է ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթաց սկսել, հարթակ ձևավորել հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցությունը ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև:
Մինչդեռ խորհրդային արտգործնախարարությունում (հետագայում նաև` ՌԴ գերատեսչությունում) ու դրան ենթարկվող բազմաթիվ դեսպանատներում շատերն էին հայերեն խոսում։ Կարելի է ասել՝ խորհրդային դիվանագիտության ձևավորման առաջին քայլերից ի վեր։
Ձմեռ պապը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Ինչպիսին էր 2021-ը Հայաստանի համար և ինչ սպասել 2022-ից․ յոթ խորհուրդ նոր տարվա համար
Ամեն ինչ սկսվեց Լևոն Կարախանից (Կարախանյան), որը 1919-1934 թվականներին (փոքր ընդմիջումներով) Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալն էր։ Եթե հաշվի առնենք, որ ընդմիջում էր վերցրել ոչ թե հանգստանալու համար, այլ այդ ընթացքում որպես դեսպան ծառայում էր Լեհաստանում, Չինաստանում և, որը մեզ համար ամենահետաքրքիրն է, Թուրքիայում, ապա այնտեղ Կարախանի համար նախնիների լեզվով խոսելու և՛ թեմա կար, և՛ մարդ։
Դժվար է ասել, թե մեր օրերում ինչպես կդասավորվեն հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները, և եթե դասավորվեն, ով կգնա Անկարա` Հայաստանը որպես դեսպան ներկայացնելու։ Մի քանի տարի առաջ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը Անդրեյ Կարլովն էր (մոր կողմից հայ)։ Սպանվեց 2016թ․-ի դեկտեմբերին։ Ոչ այն պատճառով, որ մայրը հայ էր, այլ որովհետև դիվանագետի աշխատանքն է վտանգ պարունակում։ Հիշենք` Թեհրան, Լոզան, Վարշավա, Լվով, Իսլամաբադ և ոչ միայն։
Արտակարգ և Լիազոր Դեսպանի պաշտոնում (բոլոր բառերը մեծատառ են գրվում) ռուսական, այնուհետև խորհրդային պետությանը ծառայող հայ դիվանագետները քիչ չեն եղել, նրանք աշխատել են ամբողջ աշխարհում, բայց եթե մտածենք, թե բացառապես դիվանագիտական ոլորտում են աշխատել, ի՞նչ անենք այդ դեպքում Վլադիմիր Թաիրովի (Տեր-Գրիգորյանի) հետ, որը լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեի ուսուցիչն ու խորհրդատուն էր։ Կամ Թադևոս Մանդալյանի՝ ևս մեկ հետախույզ-դիվանագետի հետ, որն աշխատել է սկզբում Ֆրանսիայում, ապա Իսպանիայում։ Ոչինչ էլ չենք անի, կհամաձայնենք ճանաչել որպես միջազգային պրակտիկա։
Այցելուն գրադարանի համակարգչային սրահում - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հարցրեք Ալիսային, կամ ինչու են Հայաստանում թերահավատորեն վերաբերվում թվայնացմանը
Հետպատերազմական առաջին հինգ տարիներին ընթացքում հայ դիվանագետներ էր պատրաստում ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն անսպասելի բացեցին, բայց նույնքան անսպասելի էլ փակեցին։ Ֆակուլտետի ամենաաստղային շրջանավարտը Ջոն Կիրակոսյանն էր, որը հետագայում ՀՀ արտաքին գործերի նախարար դարձավ։
Երբ ֆակուլտետը փակեցին, հայ երիտասարդներն ուղղվեցին դեպի ՄՄՀՊԻ, որը նույն կարգավիճակն ունի, ինչ Օքսֆորդի ու Հարվարդի համալսարանները, գուցե ևս 2-3 հռչակավոր բուհեր։ Սակայն ՄՄՀՊԻ ընդունվել հնարավոր էր միայն կարգադրագրով․ Մոսկվան յուրաքանչյուր հանրապետության համար մեկ-երկու տեղ էր հատկացնում, հետոն կախված էր քննության արդյունքից։ Հայերը, որպես կանոն, չէին ձախողվում։
Ռիժկովի որոշումը Սպիտակի երկրաշարժի օրերին և Կարպովի մեծ օգնությունը. հիշողություններ
Ամեն դեպքում հայազգի դեսպանները տարածվեցին աշխարհով մեկ, և հիմա ես միայն մի քանի ազգանուն կնշեմ, որոնք լավ ծանոթ են հին երևանցիներին, բայց լավ կլիներ, որ երիտասարդներն էլ իմանային։
Ամենահայտնի հայազգի դիվանագետը, Խորհրդային Միության դեսպանը Համազասպ Հարությունյանն է, որը 1958-1963թթ․-ին Կանադայում ներկայացրել է ԽՍՀՄ-ը։
Հետո ուրիշները եկան` Սուրեն Թովմասյանը (Վիետնամ, Լիբիա), Գեորգի Տեր-Ղազարյանը (Սենեգալ, Գամբիա)։ Թովմասյանը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղարն էր, Տեր-Ղազարյանցը՝ Կենտկոմի երկրորդ քարտուղարը, նույնպես նախկին։ Անցնենք առաջ` Կամո Ուդումյան (Լյուքսեմբուրգ), այնուհետև այնտեղ դեսպանի համազգեստով ծառայության անցավ ՄՄՀՊԻ-ի շրջանավարտ Էդուարդ Մալայանը (2005-2009թթ․)։
Երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում Լոս Անջելեսում Ադրբեջանցի հյուպատոսության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Եթե հասարակ մահկանացուի համար դեսպան դառնալը ճակատագրի նվեր է, ապա խորհրդային պարտիական վերնախավի համար` պատվավոր աքսոր։ Հեռավոր Վիետնամում ինչո՞վ կարող էր զբաղվել Երևանում ամենազոր Սուրեն Թովմասյանը, բացի Հո Շի Մինին թթի օղի խմեցնելուց։ Այն էլ այնպիսի հաջողությամբ, որ բժիշկներին ստիպեց նյարդայնանալ։
Դեսպանատներում հայերի երկրորդ էշելոնը առաջին և երկրորդ դասի խորհրդականներն են, քարտուղարները, կցորդները, հատուկ կցորդները (ռազմաօդային, ռազմական), առևտրային ներկայացուցիչները։ Այդպիսիք Հայաստանում շատ էին, սակայն ամենաբաղձալի տեղը, ուր երազում էին ընկնել բոլորը, բայց անցնում էին միայն կենտկոմցիները՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղարի պաշտոնն էր, որը Հայաստանին էր «ամրացված»՝ խոշոր և ազդեցիկ սփյուռքը հաշվի առնելով։
Մարատ Խարազյանը, Հենրիխ Լիլոյանը, Ռուբեն Սահակյանն են ծառայել այդ պաշտոնում՝ օծանելիք ու մառախուղ շնչելով, և Երևան են վերադարձել հոյակապ ֆրանսերեն խոսելով ու «հայկական Ֆրանսիայի» կամ «ֆրանսիական Հայաստանի» մասին հուշերով։
․․․Իսկ այդ ընթացքում դիվանագիտական կյանքն ընթանում է իր հունով, և ահա արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի (Քալանթարյանների տոհմից) առաջարկով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրում է Վենեսուելայում Սերգեյ Մելիք-Բաղդասարովին դեսպան նշանակելու հրամանագիրը։
Հների ռեինկարնացիա. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նորից նույն գետը կմտնե՞ն
Լրահոս
0