00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար

© Photo : press office of the SMDՀՕՊ համակարգի միջոցները՝ զորավարժության ժամանակ
ՀՕՊ համակարգի միջոցները՝ զորավարժության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբանը ներկայացնում է Ռուսաստանի համար ամենակարևոր ռազմաքաղաքական իրադարձությունները ոչ թե ժամանակագրական կարգով, այլ դրանց նշանակությունն ու վերափոխման հեռանկարները հաշվի առնելով։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՊՀ երկրներում 2021 թվականն անցել է առանց ռազմական ցնցումների։ Անվտանգության մարտահրավերներն ու սահմանային լոկալ լարվածությունը հաջողվել է փոխհատուցել դիվանագիտական և ռազմական զորավարժություններով։ Ընդ որում՝ Ռուսաստանը Եվրոպայում և Ասիայում դաշնակիցների և բարի հարևանների համար խաղաղության ու կայունության հուսալի երաշխավոր է մնացել։

СНВ-III պայմանագրի երկարաձգումը

Չնայած բացասական կանխատեսումներին՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փետրվարի 3-ին հինգ տարով երկարաձգել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը, այսինքն՝ այն գործելու է մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը: Միջազգային խրթին իրավիճակում հաջողվեց հաջողության հասնել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսային բանակցությունների շնորհիվ։ Աշխարհը խորը շունչ քաշեց։
Պայմանագիրը երաշխավորում է երկու խոշորագույն միջուկային տերությունների ռազմավարական կայունության, կանխատեսելիության և թափանցիկության անհրաժեշտ մակարդակը (պայմանագիրը տարեկան 18 տեսչական ստուգում է նախատեսում ԱՄՆ-ի և Ռուսաստանի խմբերի համար):
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը 2018 թվականի փետրվարի 5-ին հասան СНВ-III պայմանագրի գլխավոր սահմանափակումներին և մնում են հետևյալ սահմանաչափերում․
- 700 տեղակայված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ),
- 1550 միջուկային մարտագլխիկ՝ տեղակայված ՄԲՀ-ներում,
- ՄԲՀ-ների 800 տեղակայված և չտեղակայված մեկնարկային կայանքներ (բոլոր տեսակի, ներառյալ ծանր ռմբակոծիչները):
Կողմերն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ռազմավարական հարձակողական սպառազինությունների կազմն ու կառուցվածքը՝ ՄԲՀ-ներիի, մարտագլխիկների և կրիչների գումարային սահմաններում:

Ազատագրված Աֆղանստանը

Աֆղանստանից արտասահմանյան զորքերի (ՆԱՏՕ) օգոստոսյան դուրսբերումը, որը փախուստի էր նման, թալիբների արագ վերադարձը իշխանության ամբողջ աշխարհին ցույց տվեցին Միացյալ Նահանգների իրական դեմքը, որը հավակնում է մոլորակային արբիտրի դերին: 20-ամյա աֆղանական արշավը Պենտագոնի համար ավարտվեց թանկարժեք՝ տարբեր տվյալներով՝ 193 մլրդ դոլարից մինչև 978 մլրդ դոլար արժողությամբ պարտությամբ և աշխարհաքաղաքական նվաստացմամբ: Ի դեպ, ԱՄՆ-ն ու ալյանսը տասնամյակներ շարունակ պարտվում են զարգացող երկրներում «անվերջ» պատերազմներում։
Թալիբներ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. Լավրով
ԱՄՆ-ը և թալիբները 2020 թվականի փետրվարի 29-ին Դոհայում համաձայնագիր կնքեցին, որով նախատեսվում է արտասահմանյան(ՆԱՏՕ-ի) զորքերի դուրսբերում՝ Աֆղանստանում հակամարտող ուժերի միջև քաղաքական կարգավորման դիմաց: Իրականում թալիբները չէին ծրագրում իշխանությունը կիսել հակառակորդների հետ, և զենքի ուժով երկու շաբաթվա ընթացքում Քաբուլում տապալեցին Աֆղանստանի ամերիկամետ կառավարությանը։
Այսպիսով, Աֆղանստանում պետականաշինության ամերիկյան փորձն էլ ավելի ձախողված դարձավ։ Պատահական չէ, որ Կենտրոնական Ասիայի երկրները կտրականապես հրաժարվեցին իրենց տարածքում տեղակայել Պենտագոնի «պահեստային օդանավակայանը» (քաոսի պրոյեկտման հարթակը)։

Ռումբեր ՆԱՏՕ-ի ուղղությամբ

Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքի համար կոշտ կերպով նշեց թույլատրելիի սահմանը, երբ բրիտանական Defender էսկադրային ականակիրը հունիսի 23-ին խախտեց ռուսաստանյան սահմանը՝ երեք կիլոմետր առաջանալով Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի հատվածում։ Սևծովյան նավատորմն ու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը զգուշացնող հրետանային կրակով և ըստ ուղղության ռմբանետումով «շտկեցին» օրինախախտի երթուղին։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածը՝ «Ուկրաինայի տարածքային ջրերով Defender Էսկադրային ականակրի խաղաղ անցման» մասին, չդիմացավ կրակով ստուգմանը: Ռուսական Ղրիմի ափերի մոտ կանխամտածված սադրանքը բրիտանական անձնակազմի բազմաթիվ անդամների համար կարող էր վերջին առաքելությունը լինել։
Միջադեպն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որքան խոցելի են ՆԱՏՕ-ի նավերը բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ մարտական դիմակայության դեպքում։ Անգամ տարածաշրջանային դաշնակիցների աջակցությամբ՝ 32 նավ, 40 ինքնաթիռ, 5000 զինծառայող 30 երկրներից, որոնք ինտեգրված են Sea Breeze-2021 զորավարժությունների շրջանակներում:
Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսի 24-ին ոչ դիվանագիտորեն, «գործընկերների» համար նվաստացուցիչ և, այնուամենայնիվ, հստակ ընդգծեց ռուսական սահմանների անխախտելիությունը. «Մենք կարող ենք դիմել առողջ բանականությանը, միջազգային իրավունքի պահպանման կոչ անել։ Եթե դա չի օգնում, կարող ենք ռմբակոծել ոչ միայն ըստ ուղղության, այլև բուն թիրախին, եթե գործընկերները չեն հասկանում»։

«Արևմուտք-2021»․ սեպը սեպով են հանում

Բելառուսն ու Ռուսաստանը սեպտեմբերին անցկացրին «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժությունները՝ մինչև 200 հազար զինծառայողների, 290 տանկի, 240 հրետանային կայանքների և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, շուրջ 80 ինքնաթիռի և ուղղաթիռի, մինչև 15 նավի ներգրավվմամբ։
Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ գործարկվեցին տեխնիկայի նոր նմուշներ և մարտավարական հնարքներ։ Մարտական կարգերում մոտոհրաձիգների կողքին գործում էին «Ուրան-9» և «Ներեխտա» հարվածային ռոբոտները, որոնք պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան ոչնչացնում էին մինչև 5 կմ հեռավորությունից՝ «Ատակա» հրթիռային համալիրների, ռեակտիվ հրանետների և 30 միլիմետրանոց հրանոթների կրակով:
Ռուսական զորքերը մշակում էին ավիացիայի զանգվածային հարվածը՝ ավելի քան 60 միավոր ավիատեխնիկայի մասնակցությամբ, ներառյալ Տու-22Մ3 վեց ծանր ռմբակոծիչները: Գործում էին նաև «Ինոխոդեց» («Օրիոն») և «Ֆորպոստ» հարվածային անօդաչուները: Կատարվում էր օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների զանգվածային գիշերային դեսանտավորում։ Կրակային պատնեշի կիրառումը՝ պայթեցումը 1500 մ երկարությամբ գծում, թույլ տվեց կտրել «հակառակորդի» ռեզերվները։ Միութենական պետության անվտանգության ապահովման խնդիրները հաջողությամբ լուծվել են։
Президент РФ В. Путин встретился с президентом Белоруссии А. Лукашенко - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Ռուսաստանն ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն կմատակարարի Բելառուսին
«Արևմուտք-2021» զորավարժությունները համոզիչ պատասխան դարձան ԱՄՆ-ի բանակի ղեկավարությամբ «Defender Europe 21» լայնածավալ զորավարժություններին, որոնք կայացել էին մարտին և Երրորդ համաշխարհային պատերազմի փորձ էին հիշեցնում. 26 պետություններից 30 հազար զինծառայողներ գործում էին եվրոպական 12 երկրների 30 ռազմափորձարաններում: Ամերիկացիները ԱՄՆ-ի տարածքից Եվրոպա էին տեղափոխել ոչ միայն զինվորներին, այլև 1200 միավոր մարտական տեխնիկա։

Փերլ Հարբոր-2

Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի ռազմածովային նավատորմը հունիսին մշակեց զանգվածային հրթիռային հարված ԱՄՆ-ի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտների ուղղությամբ: Ամերիկյան Փերլ Հարբոր ռազմաբազայի մոտ անցկացվող վարժանքների ընթացքում ռուսական Խաղաղօվկիանոսյան նավատորմը (ֆլագմանը «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավն էր) հրթիռային հեռահար ավիացիայի հետ փոխգործակցությամբ հաջողությամբ փորձարկեց պայմանական հակառակորդի ավիակիր հարվածային խմբի ոչնչացումը թևավոր հրթիռներով՝ Հավայան ափից մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա:
Ամերիկացիները լրջորեն անհանգստացած էին տեղի ունեցող «Փերլ Հարբոր-2»-ի պատճառով, և օդ բարձրացրին իրենց լավագույն՝ F-22 Raptor կործանիչները։ Հավայի նահանգը ռուսական Ղրիմի պես մի բան է՝ անխորտակելի ամերիկյան ավիակիր։
Խաղաղօվկիանոսյան նավատորմը գործարկել էր նավերի և սուզանավերի չորս ջոկատ (ընդհանուր ավելի քան 20 միավոր), որոնք մայիսին դուրս էին եկել բազաներից և տարբեր երթուղիներով միաժամանակ (գաղտնի) ժամանել էին Հավայան կղզիների մոտ գրոհի սահմանագիծ՝ ռուսական ափերից 4000 կիլոմետր հեռավորության վրա: Նավերում գտնվում էին «Վուլկան», «Կալիբր», «Ուրան» օպերատիվ-մարտավարական և մարտավարական ավելի քան հարյուր հրթիռներ: Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում ընթացքող մասշտաբային զորավարժություններում ընդգրկված էին Տու-95ՄՍ և Տու-160 հրթիռակիրներ, հականավային ավիացիայի Տու-142ՄԶ ինքնաթիռներ, և դա բարձր տեխնոլոգիական էր, տպավորիչ էր, համոզիչ էր և աննախադեպ:
«Յասեն» - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Ռուսաստանն ամրապնդում է խաղաղությունը բարի խոսքով, «Բորեյով» ու «Յասենով»
Ոչ ոք չպետք է մոռանա․ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ՌԾՆ-ն ի վիճակի է հակառակորդի համար գերձայնային կամ ջերմամիջուկային «բրիզ» կազմակերպել Համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում։ Եվ սա տեսանելի գունապնակի միայն մի մասն է։

Տիեզերական զենքը

C-550 նորագույն զենիթահրթիռային համակարգը (ԶՀՀ) հաջողությամբ հաղթահարել է պետական փորձարկումներն ու մարտական հերթապահության է անցել: Նախորդ համակարգերից C-550 ԶՀՀ-ների գլխավոր տարբերությունները «հրթիռի հեռահարությունն է՝ ցանկացած թիրախներ որսալու հնարավորությամբ» և հայտնաբերման ավելի մեծ շառավիղը:
Բոլոր առումներով տիեզերական այս զենքը կարող է խոցել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտական բլոկները, գերձայնային թիրախները «մի քանի տասնյակ հազար կիլոմետր» բարձրության վրա: Դրա հաստատումը նոյեմբերին Երկրից մերձերկրային ուղեծրում հրթիռով «Ցելինա-Դ» հին արբանյակի ոսկերչական ճշգրտությամբ ոչնչացումն էր: Ռուս պաշտպանների այս ֆանտաստիկ սահմանը դեռ աշխարհում դեռ ոչ բոլորն են ըստ արժանվույն գնահատել։
ԱՄՆ տիեզերական ուժերը Ռուսաստանի կողմից սեփական արբանյակի ոչնչացումն ընկալում են որպես նախազգուշացում։ Եթե վաղը մեծ պատերազմ լինի, Պենտագոնն ու ՆԱՏՕ-ն կարող են մի քանի ժամում կորցնել հետախուզության և նավիգացիայի բոլոր տիեզերական սարքերը։ «Գործընկերները» այսպիսի հրթիռային համակարգեր չունեն, Էլ չենք խոսում գերձայնային հրթիռների սերիական արտադրության մասին, որը Ռուսաստանում սկսվել է նոյեմբերին։

Հեռավոր թիրախով

Հավաքական Արևմուտքի հիբրիդային և ուղղակի ռազմական սպառնալիքներին Ռուսաստանը պատասխանել է արդիականացված, փաստացի նոր ռազմավարական հրթիռակիրների՝ Տու-160Մ-ի սերիական արտադրությամբ: Ռուսաստանի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները և ռազմավարական Տու-160-ները նոյեմբերից ակտիվորեն ամրապնդել են միջազգային անվտանգությունը, Կրեմլի բարի կամքն են պրոյեկտել Բելառուսի, Միջերկրական, ճապոնական և Արևելաչինական ծովերի նկատմամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2021
Պուտինն Արևմուտքի առաջ պարզ պայման դրեց, կամ կարմիր գծերն այլևս հատել չի լինի
Մոսկվայի ռազմական համագործակցությունը Մինսկի, Դամասկոսի, Պեկինի հետ մշտական զարգացման ընթացքում է և բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ է խոստանում։
Դեկտեմբերին Ռուսաստանը գործընկերներին խաղաղության կոչ արեց՝ հավասար անվտանգության երաշխիքների հիմա վրա, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին պայմանագրերի հստակ նախագծեր առաջարկելով։ Եթե այդ հնարավորությունը բաց թողնեն, Արևելյան Եվրոպայում հավաքական Արևմուտքի ռազմական սպառնալիքներին ՌԴ-ի ոչ համաչափ պատասխանը կարող է դառնալ Կուբայի, Իրանի, Սիրիայի, ԿԺԴՀ-ի եւ այլ երկրների հետ փոխգործակցությամբ ռազմավարական թևավոր հրթիռների (մինչև 5500 կմ հեռահարությամբ Х-101-եր և միջուկային (օդային բազավորման) Х-102-ներ) տեղակայումը. դրանք СНВ-3 պայմանագրի ազդեցության գոտում չեն։ Յուրաքանչյուրին կտրվի ըստ նրա «պայմանագրունակության»։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0