00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян, министр обороны Давид Тоноян и начальник Генштаба ВС Артак Давтян во время посещения воинской части (27 декабря 2019).
Премьер-министр Никол Пашинян, министр обороны Давид Тоноян и начальник Генштаба ВС Артак Давтян во время посещения воинской части (27 декабря 2019). - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել` անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին։ Նրա խոսքով` հստակ է, որ գործ ունեն իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջիկայում անակնկալներ է խոստանում իր դեմ հարուցված քրգործի շրջանակներում։ Այս մասին գրում է «Հրապարակը»` հավելելով, որ հաշվի առնելով քրգործի նախաքննության ընթացքում տարբեր ԶԼՄ–ների, այդ թվում Sputnik Արմենիայի ներկայացրած հարցադրումները, Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին:
Հայտնել էինք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։

««Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի և ոչ թե չարածի համար»,–ասել է Տոնոյանը։

Նա վստահեցնում է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց
Հարցին, թե Տոնոյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբևէ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները` Տոնոյանը պատասխանել է, որ վարչապետից որևէ նման դիտարկում չի հիշում։

«Կարծում եմ` եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, և իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միևնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ԶՈւ կիրառման ապահովման համար, և զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, և դա անհերքելի փաստ է»,–ասել է Տոնոյանը։

Անդրադառնալով հրթիռների «անորակ» լինելուն` Տոնոյանը նշել է, որ անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չի հաստատվել դրանց անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունն անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Նրա խոսքով` պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը: Տոնոյանը հավելում է` ավելի քան վստահ է` անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։
И.о премьер-министра Никол Пашинян и директор компании “Mosston Engineering” Давид Галстян перед рабочим завтраком (9 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
«Պատրոն Դավիթի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում
Ի դեպ, Տոնոյանը հայտնել է, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։
Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։ Տոնոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել էր նոյեմբերին։
Լրահոս
0