00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ վթար Բելառուսում. տուժել են 41 ռուսաստանցի

Բաժանորդագրվել
Մինսկում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ նախնական տվյալներով` տուժածներից 6–ի վիճակը ծանր է։
Բելառուսի Վիտեբսկի մարզում ռուսաստանցիներով զբոսաշրջային ավտոբուսը բախվել է թեթև մարդատարին, հայտնում է Բելառուսի քննչական կոմիտեն։
Բելառուսի ՔԿ–ի տվյալներով` ՃՏՊ–ն տեղի է ունեցել Մ-8 ավտոճանապարհի 120–րդ կմ–ի վրա։ Renault–ի վարորդը վազանց է կատարել և դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է էքսկուրսիոն ավտոբուսին։

«ՃՏՊ–ի հետևանքով թեթև մարդատարի վարորդը մահացել է, ավտոբուսի ուղևորներն ու վարորդը հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԻԱ Նովոստիին Մինսկում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ նախնական տվյալներով` 41 ռուսաստանցի է տուժել, նրանցից 6–ի վիճակը ծանր է։
Յարոսլավլում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժածներ կան. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Յարոսլավլում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժածներ կան. տեսանյութ
Քկ–ից հավելել են, որ տուժածների թվում 4 երեխա կա։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ 42 մարդ է եղել, նրանցից 40-ը եղել են էքսկուրսիայի եկած ռուսաստանցիներ։
Բելառուսի ՆԳՆ–ից նշել են, որ վթարը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։ ՃՏՊ–ի հետևանքով Վիտեբսկ մեկնող «Սքանիք» մակնիշի զբոսաշրջային ավտոբուսը կողաշրջվել է։ Renault–ի զոհված վարորդը Կրիչևի (Մոգիլյովի մարզ) 31-ամյա բնակիչ է։
Լրահոս
0