00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի նոր օրենքն ամենահայամետը չէ, բայց կարևոր արձանագրում կա գերիների և Թուրքիայի մասին

© Photo : Public domain ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
ԱՄՆ Կոնգրես
Բաժանորդագրվել
Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` եթե դեսպանությունը չունի լավ հարաբերություններ ԱՄՆ հայ համայնքի ու լոբբիստների հետ, նրա գործունեությունը կարող է տապալվել։ Շատ կարևոր էր հասկանալ, թե երբ, ինչպես և ում էր պետք նշանակել ԱՄՆ–ում ՀՀ դեսպան։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարարը մինչև 2022թ–ի հուլիսի 1-ը պետք է ԱՄՆ Կոնգրեսին մանրամասն զեկույց ներկայացնի 2020թ–ի հայ–ադրբեջանական հակամարտության մասին։
Պենտագոնի ղեկավարի այս պարտավորությունն ամրագրվել է ԱՄՆ «Ազգային պաշտպանության մասին» այս տարվա օրենքով, որն ուժի մեջ է մտել 2022թ–ի հունվարի 1-ից։
ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված օրենքի մի ամբողջ հոդված (1302–ը) նվիրված է հայ–ադրբեջանական հակամարտությանն ու ԱՄՆ պաշտպանության նախարարից պահանջվող զեկույցին։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով օրենքի` Հայաստանին վերաբերող հատվածը, հիշեցրեց, որ նախապես ԱՄՆ պաշտպանության ոլորտի 2022թ–ի հատկացումներին վերաբերող ամենամյա օրենքի մի քանի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ։ Դրանցից մեկն էլ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆիտարբերակն էր, որը, սակայն, չընդունվեց։
Фрэнк Паллоне на пресс-конференции, посвященной Закону о снижении затрат на лекарства (16 октября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
ԱՄՆ-ն պետք է օգտագործի բոլոր միջոցներն Ալիևի ագրեսիան կանխելու համար. Ֆրանկ Փալոնե
«Ցավոք, այդ տարբերակը չընդունվեց, մեկ այլ տարբերակ ընդունվեց։ Բայց այս նախագծի մեջ էլ իր հերթին մեկ այլ հայամետ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը մի քանի դրույթ էր առաջարկել` պարտադրելով գործադիր իշխանությանը` Պենտագոնին, Պետդեպին ու այլ մարմիններին զեկուցել Կոնգրեսին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչ գործողություններ են հրահրել ադրբեջանցիները և ինչ երրորդ կողմերի ներգրավվածություն է եղել ռազմական գործողությունների ժամանակ։ Խոսքը, բնականաբար, նաև Թուրքիայի մասին է»,– ասաց Սարգսյանը։
Ի դեպ, եթե Ադամ Շիֆի ներկայացրած նախագծում հստակ նշվում էր Թուրքիայի անունը, ապա ընդունված տարբերակում այդ երկրի անունը բացակայում է։
Արդեն օրենքի ուժ ստացած տարբերակի համաձայն` կես տարի անց ներկայացվելիք հաշվետվության մեջ ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է ներկայացնի 2020թ–ի Արցախյան պատերազմում օտարերկրյա երկրների ռազմական ու դիվանագիտական ներգրավվածության, զինյալների հավաքագրման, հակամարտությանը զինված կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկություններ։
Բացի այդ զեկույցում պետք է ներառված լինեն տեղեկություններ ԱՄՆ–ի ռազմական համակարգերի, սպառազինության ու վերահսկման մեխանիզմների հնարավոր կիրառման մասին, ներառյալ` կիրառված զինատեսակների ցանկը, եթե դրանք հայտնի են։
Խոսելով ԱՄՆ ռազմական նախարարից պահանջվող զեկույցի մասին` Սուրեն Սարգսյանը կարևորեց նաև ռազմագերիներին վերաբերող դրույթը։

«Այս իրավական ակտում ձևակերպումը տրված է հենց որպես «ռազմագերի»։ Սա նույնպես չափազանց կարևոր է, եթե մենք կարողանանք օգտագործել ԱՄՆ օրենքով ֆիքսված այս ձևակերպումը` քարոզչական նկատառումներից ելնելով։ Թե որքանով դա կկարողանանք էֆեկտիվ իրականացնել, իհարկե, կախված է բացառապես մեր դիվանագիտությունից, մեր արտաքին քաղաքականությունից և թուքական ու ադրբեջանականգործընթացներին հակակշռելու մերցանկությունից»,– ասաց Սարգսյանը։

Զեկույցում պետք է ներկայացված լինեն ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց անազատության մեջ պահելու, ինչպես նաև գերեվարման նոր դեպքերը։
«Հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով իրենց ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ անհապաղ ազատ արձակեն բոլոր ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց։ Հակամարտող կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի և ուժի կիրառման սպառնալիքներից՝ դիվանագիտական որոշումների իրականացման, ցանկացած չլուծված վեճերի լուծման համար»,– ասված է ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազգային պաշտպանության մասին» նոր օրենքում։
Բացի այդ` Միացյալ Նահանգներն օրենքում նաև վերահաստատում է հակամարտող կողմերի հետ համագործակցելու իր պարտավորությունը` Մինսկի խմբի շրջանակներում։
Այդուհանդերձ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի գնահատմամբ` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցն իրավական ուժ չի ունենալու։ Այն ընդամենը տեղեկացնելու է Կոնգրեսին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2020թ–ին Արցախում։ Սուրեն Սարգսյանը, սակայն, չի բացառում, որ զեկույցի հիման վրա հետագայում հնարավոր է ընդունվեն այլ իրավական ակտեր, որոնք կվերաբերեն 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությանն ու ագրեսիվ գործողություններին։
Ինչ վերաբերում է Ադամ Շիֆի ներկայացրած նախագիծը մերժելուն, Սարգսյանն այստեղ արձանագրում է թուրք–ադրբեջանական լոբբիի ու դրա ազդեցության տակ գործող ամերիկյան կազմակերպությունների ակտիվ աշխատանքն ու ի հակակշիռ դրա ԱՄՆ հայկական կազմակերպությունների ու մասնավորապես` ՀՀ դեսպանատան անգործությունը։
ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել
«Ինձ մոտ տպավորություն էր, որ որևէ հակաթուրքական կամ հակաադրբեջանական պրոցեսի հայկական կողմը չի ցանկանում գնալ,– ասաց Սարգսյանը,– ինչպես գիտեք, սփյուռքում ամենաազդեցիկ կուսակցությունը ՀՅԴ–ն է, և այստեղ ՀՅԴ–ն պահանջում է իշխանությունների հրաժարականը։ Սա բարդացնում է դեսպանի աշխատանքը ՀՅԴ–ի հետ, հետևաբար, նաև համայնքի, լոբբիստների հետ։ Իսկ եթե դեսպանությունը չունի լավ հարաբերություններ հայ համայնքի ու լոբբիստների հետ, նրա գործունեությունը կարող է տապալվել։ Այնպես որ շատ կարևոր էր հասկանալ, թե երբ, ինչպես ու ում էր պետք նշանակել ԱՄՆ–ում ՀՀ դեսպան»։
Նշենք, որ «Ազգային պաշտպանության» օրենքն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 2021թ–ի դեկտեմբերի 28–ին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում գրած մեկնաբանության մեջ հայտնել էր, որ այն կարևոր դրույթներ է պարունակում` Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Փալոնը նաև խոստացել էր հետևել, որ այդ հանցագործությունները փաստագրող զեկույցները ճշգրիտ լինեն։
Լրահոս
0