00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօթևանների կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanВход в приют для бездомных в Ереване
Вход в приют для бездомных в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Բաժանորդագրվել
Հունվարի 1-ին Անօթևանների կացարանը փակվել է, և բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Իրենք, սակայն, հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի կացարանից:
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։
Արդյունքում մարդիկ կանգնել են բարդությունների առաջ։
«Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին»,– նշում է ՄԻՊ–ը։
Թաթոյանն արձանագրում է, որ տարիներ շարունակ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը: 2021թ. դեկտեմբերի 13-ին նախարարությունն արդեն տեղյակ է եղել, որ ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մրցույթում որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել:
Անօթևանների կացարան - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2022
«Մեզ բավարարում են եղած պայմանները». անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են անում
Ավելի վաղ տեղյակ է եղել նաև, որ այդ տարի հայտ չի կարող ներկայացնել ծառայությունն այդ պահին իրականացնող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, քանի որ այն մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում։
«Քանի որ պետության և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է, այդ մարդիկ դեկտեմբերի 31–ից հայտնվել են դրսում։ Հետևաբար, նախարարությունն ինքն է ստանձնել անօթևան մարդկանց կացարանի տրամադրումը, որն էլ հանձն է առել ապահովել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելել է տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենք ու պարզել, որ այնտեղ չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ»,–գրել է ՄԻՊ–ը։
Մասնավորապես` նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, բայց այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:
Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել: Այցի պահին առկա է եղել ընդամենը 1 շահագործվող սանհանգույց` նախատեսված թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար, սենյակները գերբեռնված են եղել մահճակալներով։
Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։Նախարարությունն էլ տեղյակ չի եղել, թե շահառուներից քանիսն ունեն հաշմանդամություն։
Столовая приюта для бездомных - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2021
Կենացներ` տանիքը կորցնելու վախի ներքո. ամենատխուր Նոր տարին` անօթևանների կացարանում
«Հատուկ նշում ենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ արձանագրել է անօթևանների իրավունքների ապահովման համակարգային ու անհատական բազմաթիվ խնդիրներ: Բայց այս հայտարարության նպատակը այդ խնդիրներին անդրադառնալը չէ. խոսքը անթույլատրելի վիճակի մասին է, երբ մարդու նկատմամբ պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները, խնդիրները ժամանակին չի լուծում, բայց այդ ամենի բացասական հետևանքների հասցեատերն ու «պատասխանատուն» դառնում է մարդը»,– նշում է Թաթոյանը։
Պաշտպանը նաև լուսանկարներ է հրապարակել` ներկայացնելով անօթևաններին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած կացարանի վիճակը։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց։ Նրանց խոսքով` հունվարի 1-ին կացարանը փակվել է, և բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Իրենք, սակայն, հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի կացարանից:
Լրահոս
0