Արայիկ Հարությունյանն անվտանգության ապահովման առնչությամբ հանձնարարականներ է տվել

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախում, ի թիվս առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ այսօր` տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
«Հարությունյանը երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արցախում նախագահի փոփոխությանն ուղղված գործողություններն անթույլատրելի են. Աբրահամյան
Հարությունյանը բարձր է գնահատել ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը։
Հանդիպման ժամանակ լայն օրակարգ է քննարկվել ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։
Արայիկ Հարությունյանը Ամանորին ընդառաջ այցելել է առաջնագիծ և շնորհավորել զինծառայողներին
Լրահոս
0