https://armeniasputnik.am/20220104/hasarakakan-hamerashkhutjuny-kverakangnem-aharvon-khachatrjany-drsum-erdvec-37126531.html
«Հասարակական համերաշխությունը կվերականգնեմ». Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց
«Հասարակական համերաշխությունը կվերականգնեմ». Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց
Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդմնակալությունն անցավ ոչ թե համայնքապետարանում, այլ դրա առջև։ Տեղադրվեց ամբիոն, հնչեց հիմնը և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց... 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T11:54+0400
2022-01-04T11:54+0400
2022-01-04T11:55+0400
տեսանյութեր
տեսանյութ
համայնքի ղեկավար
տիմ ընտրություններ
վարդենիս
երդմնակալություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/04/37126364_0:0:854:480_1920x0_80_0_0_bca6c2c37de560295229077c4540d905.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վարդենիսի համայնքապետարանի շենքի առջև` դրսում, տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:Հարցն այն է, որ ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիրներին մուտք գործել շենք` ասելով, որ ՔՊ–ն դատարան է դիմել ու պահանջել ոչ իրավաչափ ճանաչել 2021-ի դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստը, որի ժամանակ էլ ընտրվել է Խաչատրյանը։Քանի որ ոստիկանները չթույլատրեցին համայնքապետարան մտնել, դրսում ամբիոն տեղադրեցին և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց իր պարտականությունները։Նա խոստացավ նաև վերականգնել հասարակական համերաշխությունը։ Դրանից հետո ավագանու անդրանիկ նիստը համարվեց փակված և ավագանու անդամները շարժվեցին դեպի շտաբ։Հայտնել էինք, որ 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել:
https://armeniasputnik.am/20220104/qpn-qaghaqaciakan-paterazm-e-sksel-vardeniscineri-dem-hamajnqapeti-erdmnakalutjun-e-37125356.html
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը
Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը
2022-01-04T11:54+0400
true
PT1M39S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/04/37126364_104:0:757:490_1920x0_80_0_0_29e9f7f08731399d835cb02f0d851c0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, վարդենիս, երդմնակալություն
տեսանյութեր, տեսանյութ, համայնքի ղեկավար, տիմ ընտրություններ, վարդենիս, երդմնակալություն
«Հասարակական համերաշխությունը կվերականգնեմ». Ահարոն Խաչատրյանը դրսում երդվեց
11:54 04.01.2022 (Թարմացված է: 11:55 04.01.2022) Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդմնակալությունն անցավ ոչ թե համայնքապետարանում, այլ դրա առջև։ Տեղադրվեց ամբիոն, հնչեց հիմնը և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց համայնքապետի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վարդենիսի համայնքապետարանի շենքի առջև` դրսում, տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:
Հարցն այն է, որ ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիրներին մուտք գործել շենք` ասելով, որ ՔՊ–ն դատարան է դիմել ու պահանջել ոչ իրավաչափ ճանաչել 2021-ի դեկտեմբերի 30-ին կայացած ավագանու նիստը, որի ժամանակ էլ ընտրվել է Խաչատրյանը։
Քանի որ ոստիկանները չթույլատրեցին համայնքապետարան մտնել, դրսում ամբիոն տեղադրեցին և Խաչատրյանը երդմամբ ստանձնեց իր պարտականությունները։
«Ինչպես ընտրության, այնպես էլ երդմնակալության արարողության ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները` չընկրկելով ոչ մի դժվարության առաջ։ Վստահեցնում եմ, որ ավելի մեծ նվիրումով էլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը, ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առնելու։ Այս պահից սկսած` ձեր բոլոր խնդիրները ես համարում եմ իմը»,–ասաց Ահարոն Խաչատրյանը։
Նա խոստացավ նաև վերականգնել հասարակական համերաշխությունը։ Դրանից հետո ավագանու անդրանիկ նիստը համարվեց փակված և ավագանու անդամները շարժվեցին դեպի շտաբ։
Հայտնել էինք, որ 2021թ.–ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո
մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և
քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ
Մելքոնյանն էլ առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: