00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես լուծել ոռոգման խնդիրը` ջուրը չնվիրելով թուրք հարևաններին. պարզաբանում է մասնագետը

© Sputnik / Naira MelkumyanՄարմարիկի ջրամբար
Մարմարիկի ջրամբար - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Մարմարիկի ջրամբար
Բաժանորդագրվել
Հայաստանի ջրային տնտեսության ամենափորձառու մասնագետներից մեկը` Յուրի Ջավադյանը, պարզաբանում է, թե ինչպես Հայաստանը կարող է լուծել ոռոգման ջրի խնդիրը։ «Հայջրնախագիծ ինստիտուտը» ավելի քան 100 ջրամբարի տեղորոշում է արել, սակայն պետությունը դրանք դեռ չի էլ սկսել կառուցել։
Հայաստանի վերգետնյա ջրային ռեսուրսները գնահատվում են տարեկան 7,3 միլիարդ խորանարդ մետր։ Սակայն հանրապետության 82 ջրամբարների գումարային պաշարն ընդամենը 1,4 միլիարդ է։ Եվս մեկ միլիարդից մի քիչ պակաս օգտագործվում է անմիջապես (լճերից, գետերից և աղբյուրներից), իսկ մնացածը դուրս է հոսում։
«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը Sputnik Արմենիայի հոտ զրույցում նշում է, որ ջրամբարների հզորությունները երկրում պետք է բազմապատիկ ավելացնել։ Ջավադյանը երկրի ամենափորձառու մասնագետներից մեկն է (խորհրդային ժամանակ եղել է Հայաստանի ջրային տնտեսության նախարար, ապա` գյուղատնտեսության նախարար և փոխնախարար)։ Նրա ինստիտուտի ջանքերով կազմվել է ավելի քան հարյուր ապագա ջրամբարների տեղորոշում և նախնական ուսումնասիրություն, ևս մոտ 40–ի համար էլ ընտրվել են տեղանքներ։

Ախուրյան–Արաքս. ինչպես է բաշխվում ջուրը Թուրքիայի հետ

Դեռ 1927թ.-ին ԽՍՀՄ–ն ու Թուրքիան ստորագրել են սահմանային Ախուրյան և Արաքս գետերի օգտագործման կոնվենցիա, ըստ որի, այդ գետերից և դրանց երկկողմանի վտակներից հավաքված ընդհանուր ջրի հոսքից յուրաքանչյուր կողմ իրավունք ունի օգտագործել 50%–ը։ Կոնվենցիայի հոդված 5–ում հատուկ նշվում է. անգամ եթե կողմերից մեկը ջրամբարներ կառուցի այդ գետերի կամ դրանց վտակների վրա, այն, միևնույն է` պետք է վերցնի դրանց ընդհանուր հոսքի 50%–ց ոչ ավելին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ բաշխումը մնացել էր ուժի մեջ։
Սակայն վերջին տարիներին Ախուրյանի և Արաքսի ավազանում Թուրքիան արդեն իսկ կառուցել է ջրամբարներ` ընդհանուր 1,3 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Եթե դրան գումարենք սահմանային Ախուրյանի ջրամբարի կեսը (262,5 միլիոն խմ), ապա կստացվի մեկուկես միլիարդ, որն արդեն ընդհանուրի (2,75 միլիարդ) կեսից ավելին է։ Արդյունքում Հայաստանը ստանում է 207 միլիոն խմ պակաս ջուր, այն էլ` Թալինի և Բաղրամյանի չորային տարածաշրջաններում։ Թուրքիայում նշված ջրամբարների ջրով պատրաստվում են ոռոգել Հայաստանի սահմանին հարակից նոր պտղատու այգիները։ Դրանց ընդհանուր մակերեսը գրեթե 50 հազար հեկտար է։ Սրա հետևանքով հայկական կողմում տուժելու են 47 հազար հեկտար գործող ոռոգմամբ տարածքներ։
«Թուրքական իշխանությունները երբեք չէին ձեռնարկում այս ծավալի զարգացման ծրագրեր քրդաբնակ շրջաններում։ Մենք պետք է հասկանանք, որ ջրի խնդիրը երկարաժամկետ է լինելու, և պետք է հակընդդեմ գործողություններ կատարենք», - նշում է Ջավադյանը։
Водохранилище у села Беркабер Тавушской области на границе Армении и Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Հայաստանյան ջրամբարներում ջրի ծավալը նվազում է. տվյալներ են հրապարակվել
Այն կոնվենցիան, որըԹուրքիանվաղուցարհամարհելէ, Հայաստանըշարունակումէհարգել` իվնասիրտասնյակհազարավորգյուղացիների։ Հիմա Ախուրյանի վրա կառուցվում է Կապսի ջրամբարը, որը, սակայն, հաշվի է առնում ԽՍՀՄ–Թուրքիա բաշխումը։ Ջրամբարը նախագծված է այնպես, որ լրացնի Ախուրյանի ջրի պակասը, բայց քանի որ այն կառուցվելու է հենց Ախուրյան գետի վրա, ապա այս դեպքում էլ ջուրն այսպես թե այնպես կիսվելու է Թուրքիայի հետ։ Հստակեցնենք, որ Ախուրյանի ոռոգման համակարգերից սնվում է Արարատյան դաշտի մի մասը, որտեղ ոռոգման սեզոնը սկսվում է մի ամիս ավելի շուտ, քան ավելի բարձրադիր թուրքական կողմում, ուստի նախ այս ջուրը օգտագործում ենք մենք, ապա` թուրքերը, կես–կես։
Որպես այլընտրանք` կարելի է ոռոգման համար օգտագործել Արփի լիճը։ Քանի որ արգելոցի ստեղծումից հետո այնտեղի ամբարման հնարավորությունը 71 միլիոն խմ–ով պակասել է, ավելցուկը կարելի է վերցնել խողովակաշարի մեջ, ուղղել դեպի Թալինի տարածաշրջան և այնտեղ կառուցել Մյասնիկյանի ջրամբար` 60 միլիոն խմ ծավալով։ Իսկ քանի որ Արփի լճի ու այդ ջրամբարի բարձրությունների տարբերությունը 1000 մետրից ավելի է, այնտեղ կարելի է կառուցել էլեկտրակայան` տարեկան 130 մլն կՎտ.ժ արտադրությամբ։ Այս համալիրի նախագիծը ևս կազմել է «Հայջրնախագիծ ինստիտուտը»։
Մոտ 1,3 միլիարդ խորանարդմետրստորգետնյաջուր տարեկան թափվում է Արաքս։ Սա մաքուր, խմելու ջրի թանկարժեք պաշար է, որը կարելի է դարերով խնայել, բայցորնանխնավատնում են ձկնային տնտեսությունները։ Դրանցից գրեթե ոչ մեկում չկա ջրի կիսափակ օգտագործման ցիկլ, որը կխնայի ջրի 70%–ը։ Պետությունը մինչ օրս չի պարտադրում ձկնային տնտեսություններին տեղադրել նման համակարգեր։ Արդյունքում այդ տնտեսությունների արտանետած ողջ ջուրը թափվում է Հայաստանի սահմաններից դուրս։
Նախկինում Արարատյան դաշտավայրի շատրվանող արտեզյան հորերի գոտին կազմում էր 32,8 հազար հեկտար։ Հիմա այդ գոտում մնացել է ընդամենը 10,7 հազար, իսկ մնացած 22 հազար հեկտարն անապատացման վտանգի տակեն։ Ջրերի մակարդակի իջնելուց տուժել են նաև տասնյակ մասնավոր տներ. քանի որ ստորգետնյա ջրի մակարդակն իջել 12 մետրով (հողի մակերևույթից ցածր 3-ից մինչև 15 մետր), վերացել է այդ ջրի ճնշումը, և այդ տների հիմքերը «կախված են մնացել», պատերը սկսել են ճաքեր տալ։

Երկկողմանի օգուտ

Դեռևս 80-ականներին ԽՍՀՄ–ն և Թուրքիան համաձայնեցրել էին Արաքսի վրա նոր սահմանային ջրամբարի կառուցման գաղափարը, որի համար նախագիծ էր կազմել «Հայջրնախագիծը»։ Ըստ այդմ, ջրամբարի ծավալը պետք է լիներ 600 միլիոն խմ, իսկ դրա երկու կողմերում պիտի կառուցվեր մեկական ՀԷԿ` 48–ական մեգավատ հզորությամբ։ Անկախության առաջին տարիներին նախագիծն առաջարկվել է Թուրքիային, բայց հետո բանակցությունները կանգ էին առել։ Բացարձակ թվերով ջրամբարի կառուցման ծախսերը մեծ են, բայց վերածած մեկ խմ ջրի` շատ փոքր. 80-ականների վերջի գնահատականով` ընդամենը 48 ցենտ, ներառյալ ՀԷԿ–երի կառուցումը։ Հիմա այդ թիվը, իհարկե, ավելի բարձր է, սակայն այլ նախագծերի համեմատ մնում է չափազանց փոքր։
Հունվարի 1-ից Հայաստանում ջուրը կթանկանա.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները
Նախագիծն օգտակար է նաև նրանով, որ Արաքսով բերվող սելավների հոսքը կառավարվելու է, և դրանք այլևս չեն քանդի գետի հայկական ափը։ Ուստի ափապաշտպան աշխատանքների վրա կարիք չի լինի գումարներ ծախսել։

Որոտանի ՀԷԿ–երի կասկադ

Սիսիանի շրջանը հարուստ է արոտավայրերով ու դաշտավայրերով, սակայն գրեթե բոլորն անջրդի են (մնում են անձրևի հույսին)։ 70-80-ականներին Որոտան ՀԷԿ–երի կառուցվող ջրամբարներից պետք է ոռոգվեր մոտ 4,5 հազար հեկտար հող։ ԽՍՀՄ–ի փլուզումից առաջ այստեղ բերել էին մայրուղային` 1100 մմ–անոց խողովակներ, իսկ Սպանդարյանի ջրամբարում միացման տեղ առանձնացրել։ 90-ականներին աշխատանքները կանգ էին առել, իսկ մի քանի տարի անց, Սյունիքի մարզի հայտնի ղեկավարի (Սուրիկ Խաչատրյան) օրոք, նոր և չօգտագործված խողովակները քանդել–հանել էին հենակներից և վաճառել` փոքր ՀԷԿ–երի շինարարության համար։
«Տոլորսի ջրամբարի մոտ անգամ կառուցվել էր եռաստիճան պոմպակայան, որը բնականաբար հիմա ևս չկա», - ասում է Ջավադյանը։
Այս ջուրը պետք է օգտագործվեր արոտավայրերի ջրարբիացման և դաշտերի ոռոգման համար, ինչը Սիսիանից հարավ ընկած այս տարածաշրջանը կդարձներ գյուղատնտեսական բարենպաստ գոտի։

Սևանա լիճ

Սևանա լճի սնուցումը վերջին տարիներին կրճատվել է. գետերի գումարային հոսքը կրճատվել է տարեկան 90 միլիոն խմ, իսկ գոլորշիացումն աճել է ավելի քան 100 միլիոնով։ Ջավադյանը նշում է, որ լճի պաշարների համալրման համար կա մի քանի նախագիծ։
Դրանցից մեկը Ջերմուկ գետի վերին հոսանքի ձախ վտակի վրա 25 միլիոն խմ–անոց ջրամբարի կառուցումն է։ Այստեղից ջուրը կլցվի Կեչուտի ջրամբար, ապա, երկու թունելներով` Սևանա լիճ։
Երկրորդ նախագիծը 35 միլիոն խմ–անոց ջրամբարն է Եղեգիս գետի վրա` Գետիկվանք գյուղատեղիի մոտ։ Այստեղից ջուրը հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ, ավելի ճիշտ` Կեչուտի ջրամբարից դեպի Սևանը տանող երկրորդ թունելի մուտք։
Երրորդ նախագիծը 11,5 միլիոն խմ-անոց ջրամբարն է Քասախ գետի միջին հոսանքում։ Այն թույլ կտա ոռոգել Աշտարակի և Էջմիաշնի շրջանների գյուղերը` չօգտագործելով Սևանի ջուրը։ Սա հատկապես կարևոր է Էջմիածնի շրջանի վերին մասի գյուղերի համար, որտեղ շատ սուր է ոռոգման ջրի պակասը (կրկին ձկնաբուծության պատճառով)։ Մասնավորապես` Սևջուր գետի զոնայում չորացել են 120-ից ավելի շատրվանող արտեզյան հորեր, իսկ աղբյուրների ջրատվությունը 9 անգամ պակասել է։
Չորրորդը` Աղստև գետի վերին հոսանքից ջրի մի մասի տեղափոխումն է։ Այն կարելի է 9–կիլոմետրանոց խողովակաշարով ուղղել Փամբակի լեռների միջով` այժմ չգործող Մեղրաձորի երկաթգծի թունելով։ Այստեղից ջուրը կարելի է ուղղել Հրազդանի վերին հոսանքի վտակները և այն օգտագործել Սևանի ջրի փոխարեն (հետագայում, եթե Մեղրաձորի թունելը գործարկվի, խողովակաշարը հնարավոր է անցկացնել լեռների վրայով` արևային պանելների էներգասնուցմամբ)։
«Այս ջրամբարից հնարավոր կլիներ ոռոգել տասնյակ գյուղեր և նվազեցնել Սևանա լճի բեռնվածությունը», - ընգծում է Ջավադյանը։
Արարատի մարզի նեկտարինի այգիներ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ջուրն ավելի է թանկանալու. կառավարությունն առաջարկում է 5 տարի ոռոգման ջրի դիմաց չվճարել

Եղվարդ

Կարևոր նախագծերից մեկն է նաև Եղվարդի ջրամբարը, որը խորհրդային ժամանակներից կիսով չափ անավարտ է մնացել։ Գարնանն այստեղ կարելի է հավաքել Հրազդանի և դրա վտակների սելավաջրերը, իսկ ամռանը` ոռոգել Նաիրիի և Մասիսի տարածաշրջանի գյուղերը` կրկին Սևանի ջրի փոխարեն։ Ջրամբարի համար մնացել է ավարտել պատվարի փոքր մասը և ջրամեկուսացնել հատակը, ընդ որում` դա կարելի է անել տեղական նյութով` Իջևանի բենտոնիտի «մատներով»։ Այս ջրամբարը պիտի դառնա Հայաստանում խոշորագույններից մեկը` 90 միլիոն խորանարդ մետր ծավալով։

Հյուսիս–արևելք

Հայաստանի հյուսիս–արևելքում ոռոգման ջրի քրոնիկ պակաս կա։ Խորհրդային ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ–ների սահմանի վրա կառուցվել էր Ջողազի ջրամբարը։ Այն սպասարկող մայր պոմպակայանը կառուցվել էր սահմանին` Ջողազ գետի առանցքով, որտեղից ջրի մի խողովակը` ադրբեջանական տարածքով, մտնում էր Նոյեմբերյանի շրջան, իսկ մյուսը գնում էր Իջևանի Սևքարի ենթաշրջան։ Այս երկու ուղղություններով ոռոգվում էին տասնյակ գյուղեր։
Տավուշի ոռոգման խնդիրը մեծապես կարելի է լուծել` Աղստև գետի և դրա վտակների վրա կառուցելով հինգ ջրամբար. մեկը` գետի վերին հոսանքում (որի մասին արդեն խոսել ենք), ևս մեկը` 14 միլիոն, իսկ մյուս երեքը` 10 միլիոնանոց խորանարդ մետր։ Այս ամենի համար կպահանջվի մոտ 500 միլիոն դոլար, սակայն տասնյակ գյուղերի հազարավոր գյուղացիների հնարավորություն կտրվի նորից նորմալ գյուղատնտեսությամբ զբաղվել։
Աղստևի ավազանից բացի Ոսկեպար գետը թափվող աղբյուրների վրա կարելի է կառուցել ջրամբար` 8,5 միլիոն խորանարդ մետր ծավալով, որը թույլ կտա ոռոգել ևս 400 հեկտար և խմելու ջուր մատակարարել դեպի 12 գյուղ։

Սա ոչ ամբողջականցուցակնէայնջրամբարների, որոնց համար «Հայջրնախագիծը» մանրամասն ուսումնասիրել է տեղանքը և կազմել նախագծեր։ Այլ կարևոր նախագծերից են` Դեբեդի վտակներից մեկի վրա ջրամբար, որը կոռոգի Սպիտակի շրջանի գյուղերի մեծ մասը, երկու ջրամբար` 35–ական միլիոն խմ` Ստեփանավանից ոչ հեռու։ Նախկինում այս երկուսի փոխարեն նախատեսվել էր մեկ մեծը` 120 միլիոն ծավալով, բայց հիմա այդ տարածքի մեջտեղում ոսկու հանք է շահագործվում, բայց նույնիսկ դրա կողքերում երկու ջրամբար կառուցելով` կարելի է մեծապես լուծել Վանաձորից դեպի Ստեփանավան ընկած գյուղերի ոռոգման ջրի կարիքը։

Նախագծերից ևս մեկն է (2,25 մլն խմ) փոքր Ափնայի ջրամբարը, որը կսնուցվի Արագածի հալոցքային ջրով, ինչպես նաև 1,6 միլիոն խմ ծավալով Արթիկջուր գետի ջրամբարը (խորհրդային ժամանակ այն փլուզվել էր, իսկ երկրաշարժից հետո դրա վերականգնումը կիսատ էր մնացել)։
Այս և մի շարք այլ նախածեր թույլ կտան արմատապես փոխելՀայաստանիգյուղատնտեսությունը։ Դրանցից մի մասը (թեև ոչ բոլորը) ներառված են 17 նախագծերի մեջ, որոնք պիտի կառուցվեն ԵՄ–ի վարկային միջոցներով։
Լրահոս
0