https://armeniasputnik.am/20220104/svoccancerum-antsanvotnerin-mi-tveq-dzer-tsatskagrery-ev-andznakan-tvjalnery-vor--takardy-chynkneq-37139160.html
Սոցցանցերում անծանոթներին մի տվեք ձեր ծածկագրերը և անձնական տվյալները, որ թակարդը չընկնեք
Սոցցանցերում անծանոթներին մի տվեք ձեր ծածկագրերը և անձնական տվյալները, որ թակարդը չընկնեք
ՀՀ դատախազությունը բացահայտել է առցանց հարթակներում կատարված խաբեությունների դեպքեր, որոնց արդյունքում տասնյակ քաղաքացիներ նյութական լուրջ վնաս են կրել։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T17:09+0400
2022-01-04T17:09+0400
2022-01-04T17:27+0400
հհ դատախազություն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
խաբեություն
սոցցանցեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանում սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ են կատարվել և ավելի քան 40 անձ հանցագործության զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Դատախազության հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Դատախազական հսկողության ներքո կատարված քննությամբ պարզվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Ի դրամ» էլեկտրոնային դրամապանակներ:Այնուհետև 40 անձի անվամբ լրացված հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիում պլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով անձը բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագիր և համակարգչի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով գումար` ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ։Ինչպես պաշտպանել անձնական օգտահաշիվները հաքերային հարձակումներիցԱյդ գումարը նա փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերության կայքերում իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով մարդկանց խաբել ու գումար է հափշտակել նաև Facebook սոցիալական կայքում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով։Ունենալով բազմաթիվ անձանց էլեկտրոնային դրամապանակների տվյալները, նա փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ։Այս դեպքում նույնպես նա էլեկտրոնային դրամապանակների միջոցով, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր և համակարգչի օգնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5 մլն ՀՀ դրամ գումար։ Դրանք ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:Նույն անձը 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» անվամբ էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու և «Covid-19» համաճարակի «օգնության ծրագրի շրջանակներում» օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել նրա «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:Ադրբեջանը շարունակում է արցախցիների անձնական տվյալների հավաքագրման փորձերըՁեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի ( Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասով` երեք դրվագով, 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( Խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)երկու դրվագով, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (32 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը քննելու համար ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց:
https://armeniasputnik.am/20210324/hamacancum-nor-xabeutyune-taracvum-26911417.html
https://armeniasputnik.am/20210630/yerevani-bnakchuhin-socialakan-cancum-aranc-licenziayi-dexer-e-vacharel-28122201.html
https://armeniasputnik.am/20220102/chechniaji-khvorhrdarani-khvosnakn-asel-e-vor-ir-anunic-shantazh-en-anum-svocialakan-cancum--37091517.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ դատախազություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, խաբեություն, սոցցանցեր
հհ դատախազություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, խաբեություն, սոցցանցեր
Սոցցանցերում անծանոթներին մի տվեք ձեր ծածկագրերը և անձնական տվյալները, որ թակարդը չընկնեք
17:09 04.01.2022 (Թարմացված է: 17:27 04.01.2022) ՀՀ դատախազությունը բացահայտել է առցանց հարթակներում կատարված խաբեությունների դեպքեր, որոնց արդյունքում տասնյակ քաղաքացիներ նյութական լուրջ վնաս են կրել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանում սոցիալական ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ են կատարվել և ավելի քան 40 անձ հանցագործության զոհ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Դատախազության հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչութունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Դատախազական հսկողության ներքո կատարված քննությամբ պարզվել է, որ Վ. Ք.-ն 2020թ. մարտի 15-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Ի դրամ» էլեկտրոնային դրամապանակներ:
Այնուհետև 40 անձի անվամբ լրացված հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիում պլյուս» կարգավիճակ: Այդ հաշիվներով անձը բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 հատ «Ռոքեթ» տեսակի վարկային պայմանագիր և համակարգչի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով գումար` ընդհանուր շուրջ 25.4մլն ՀՀ դրամ։
Այդ գումարը նա փոխանցել է 3 բուքմեյքերական ընկերության կայքերում իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:
Բացի այդ, նույն անձը 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով մարդկանց խաբել ու գումար է հափշտակել նաև Facebook սոցիալական կայքում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով։
Ունենալով բազմաթիվ անձանց էլեկտրոնային դրամապանակների տվյալները, նա փոփոխել է դրամապանակներին կցված բջջային հեռախոսահամարները ու դրանց կցել իր անվամբ գրանցված և իր կողմից օգտագործվող հեռախոսահամարներ։
Այս դեպքում նույնպես նա էլեկտրոնային դրամապանակների միջոցով, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր և համակարգչի օգնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 13.5 մլն ՀՀ դրամ գումար։ Դրանք ևս փոխանցել է բուքմեյքերական կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:
Նույն անձը 2020թ. հուլիսին «ok.ru» սոցիալական կայքում «սոցիալական ապահովության աշխատակից» անվամբ էջից նամակներ է ուղարկել նույն կայքում գրանցված մի քաղաքացու և «Covid-19» համաճարակի «օգնության ծրագրի շրջանակներում» օգնություն տրամադրելու պատրվակով գրեթե նույն մեխանիզմով հափշտակել նրա «Telcell wallet» էլեկտրոնային դրամապանակին մուտքագրված զգալի չափերով գումարը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 22-ին Վ.Ք.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվելլ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի ( Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 1-ին մասով` երեք դրվագով, 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( Խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)երկու դրվագով, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) երկու դրվագ), և 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (32 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2022թ. հունվարի 4-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը քննելու համար ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց: