Թուրքական ապրանքների մասնաբաժինը մինչև էմբարգոն և այլընտրանքները էմբարգոյի շրջանում

Բաժանորդագրվեք
Հունվարի 1-ից հանվել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Ինչպիսի՞ն էր իրավիճակը մինչև սահմանափակումների կիրառումն ու ինչը դարձավ թուրքական ապրանքներին այլընտրանք։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է նախկինում Թուրքիայից ներկրված ապրանքների գների համեմատական վերլուծությունը մինչև 2021 թվականի էմբարգոն։ Փորձագետները վերլուծել են Թուրքիայից մեծ ծավալներով Հայաստան ներկրված տեքստիլի, պլաստիկի, կենցաղային քիմիայի, փոքր էլեկտրական սարքերի, ցիտրուսային մրգերի ու այլ ապրանքների գները։
Համեմատությունն այլ երկրների մատակարարների գների հետ (ներառյալ տրանսպորտային ծախսերն ու մաքսազերծումը) շատ դեպքերում հօգուտ Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների, ինչպես նաև Իրանի, Եգիպտոսի, Հունաստանի, Սերբիայի, Բուլղարիայի ապրանքների է:
Հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա
Չնայած արգելքին` Թուրքիայից Հայաստան ներկրումներն այս կամ այն կերպ շարունակվում էին։ Շատ դեպքերում դա դժվար է ապացուցել, քանի որ ապրանքները վերագրանցվում են երրորդ երկրներում։
Նկատենք, որ թուրքական ապրանքներ ներկրելիս, ըստ ոլորտի մասնագետների, Վրաստանից վերաարտահանման գրանցման համար յուրաքանչյուր բեռնատարի դեպքում անհրաժեշտ էր վճարել մոտ հարյուր դոլար։

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք էր սահմանել 2020թ–ի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցել էր Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած ագրեսիայի մեջ։

Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք։
2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала