https://armeniasputnik.am/20220104/zohvats-zinvorn-aprum-er-bazmazavak-yntaniqum-movsesi-2-eghbajrnern-ajs-pahin-banakum-en-37127389.html
Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են
Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են
Մովսես Թադևոսյանի ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Ծնողների հետ այս պահին միայն նրա անչափահաս եղբայրն է։ 04.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-04T12:24+0400
2022-01-04T12:24+0400
2022-01-04T12:28+0400
մահ
զինվոր
դիրքեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորի օրը Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը բազմազավակ ընտանիքից էր (2 քույր, 4 եղբայր)։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը։ Մովսեսն ինքը Սևանի բնակիչ էր։Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։«Մովսեսի եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը` ժամկետային։ Երկու քույրերն ամուսնացած են, և այժմ ծնողների մոտ միայն նրանց անչափահաս եղբայրն է»,–ասաց Ղուկասյանը։Մովսեսը ծառայության էր մեկնել նախորդ տարի` 2021-ի հուլիսի 29-ին, մինչ այդ սովորել է Սևանի բազմագործառույթային քոլեջում` էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում բաժնում։Ղուկասյանը հայտնեց նաև, որ ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Աշխատակազմի ղեկավարը հավելեց` համայնքում Մովսեսին և նրա ընտանիքին շատ են հարգում, քանի որ տան բոլոր երեխաներն աչքի են ընկել իրենց օրինակելի վարքով։
https://armeniasputnik.am/20200311/-zohvats-zintsarayoxn-arajin-angam-er-dirqer-bardzranum-manramasner-22348807.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մահ, զինվոր, դիրքեր
Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են
12:24 04.01.2022 (Թարմացված է: 12:28 04.01.2022) Մովսես Թադևոսյանի ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Ծնողների հետ այս պահին միայն նրա անչափահաս եղբայրն է։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորի օրը Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը բազմազավակ ընտանիքից էր (2 քույր, 4 եղբայր)։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը։ Մովսեսն ինքը Սևանի բնակիչ էր։
Պաշտպանության նախարարությունն
այսօր հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։
«Մովսեսի եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը` ժամկետային։ Երկու քույրերն ամուսնացած են, և այժմ ծնողների մոտ միայն նրանց անչափահաս եղբայրն է»,–ասաց Ղուկասյանը։
Մովսեսը ծառայության էր մեկնել նախորդ տարի` 2021-ի հուլիսի 29-ին, մինչ այդ սովորել է Սևանի բազմագործառույթային քոլեջում` էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում բաժնում։
Ղուկասյանը հայտնեց նաև, որ ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Աշխատակազմի ղեկավարը հավելեց` համայնքում Մովսեսին և նրա ընտանիքին շատ են հարգում, քանի որ տան բոլոր երեխաներն աչքի են ընկել իրենց օրինակելի վարքով։