00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատի նախկին մարզպետը նշանակվել է Վեդիի համայնքապետի պաշտոնակատար

© Sputnik / Aram NersesyanГубернатор Араратской области Гарик Саркисян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн
Губернатор Араратской области Гарик Саркисян на собрании председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Բաժանորդագրվել
Գարիկ Սարգսյանը մինչ այս նշանակումը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն էր։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ նա ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն էր։
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Կառավարությունը որոշել է` Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին:
ՀՀ կառավարությունը երեկ` հունվարի 4–ին, որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։ Ընտրությունների օրը դեռևս հայտնի չէ։
Հավելենք, որ Գարիկ Սարգսյանը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից առաջ Արարատի մարզի Նոր Կյանքի գյուղապետն էր, ապրիլին Փաշինյանի հետ մասնակցել էր բողոքի ակցիաներին ու նույն տարում` հունիսին, նշանակվել Արարատի մարզպետ։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է վարսավիրին ծեծելու լուրը
2020 թվականի դեկտեմբերի 9-ին հրաժարականի դիմում էր գրել և ազատվել այդ պաշտոնից։
Գարիկ Սարգսյանը 2021 թվականի փետրվարի 1-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ էր նշանակվել։
Լրահոս
0