Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել

Ալմաթի - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Ալմաթի
Բաժանորդագրվեք
Արտակարգ իրավիճակի ռեժիմը նախատեսում է պարետային ժամը 23:00-ից մինչև 07։00–ն, ինչպես նաև զանգվածային միջոցառումների, ելումուտի արգելք։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել, տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ դրություն էր մտցրել Ալմաթիում, Նուր-Սուլթանում և մի շարք այլ շրջաններում։ Արտակարգ իրավիճակի ռեժիմը նախատեսում է պարետային ժամը 23:00-ից մինչև 07։00–ն, ինչպես նաև զանգվածային միջոցառումների, ելումուտի արգելք։
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Горящая полицейская машина во время акции протеста против повышения стоимости газа в Алматы - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Հեղուկ գազն «այրում» է Ղազախստանը. իրադարձությունները` լուսանկարներով
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала