Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ կլինի, եթե Արևմուտքին հաջողվի Ղազախստանում փոխել վարչակարգը

© AFP 2022Բողոքի ակցիաներ Ղազախստանում
Բողոքի ակցիաներ Ղազախստանում - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Բողոքի ակցիաներ Ղազախստանում
Բաժանորդագրվեք
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին և դրանք համեմատել 2018–ի հայաստանյան իրադարձությունների հետ։
Գարիկ Քեռյան. Ղազախական և 2018–ի հայաստանյան իրադարձությունների միջև ուղիղ համեմատությունը տեղին չէ

Ղազախստանում գունավորհեղափոխություն իրականացնելու հերթական փորձն է կատարվում և իրադարձությունների ընթացքը պայմանավորված է ավելի շատ արտաքին ուժերի միջամտությամբ, քան երկրում առկա ներքին խնդիրներով։ Ղազախստանում այս օրերին տեղի ունեցող մասսայական բողոքի ակցիաները Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Այստեղ գործում է Արևմուտքի բավականաչափ կազմակերպված ցանցը, որը հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում ժամանակին իրականացրել է նմանատիպ գունավոր հեղափոխություններ, որոնք ոչ միայն նպատակ են ունեցել տապալել ավտորիտար վարչակարգերն ու դրանք փոխարինել արևմտյան տիպի ժողովրդավարական վարչակարգերով, այլ հիմնականում ունեցել են հակառուսական բնույթ։ Հիշենք, որ հակառուսական դրոշով են ընթացել զարգացումները Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Ղրղզստանում»,– ասաց քաղաքագետը։

Քեռյանի կարծիքով` Արևմուտքը երկար ժամանակ հսկայական միջոցներ է ծախսում և նախապատրաստում նման գործընթացներ։ Առաջին հայացքից այն մատուցվում է որպես հետխորհրդային տարածքի ավտորիտար վարչակարգերի դեմ ուղղված շարժում, բայց դա արտաքին քողն է։ Մինչդեռ իրական նպատակը, ըստ Քեռյանի, պայքարն է հետխորհրդային երկրներում Ռուսաստանի ազդեցությունը կրճատելու համար և տապալելու այն ուղղին, որն ընտրել են պետությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրվելու նպատակով։
«Ղազախստանը շատ կարևոր երկիր է հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացների հաջողության առումով, քանի որ ԵԱՏՄ–ն հենվում է երեք սյուների`Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի վրա։ Անցյալ տարի շատերը կարծում էին, որ Բալառուսում գունավոր հեղափոխության արդյունքում Լուկաշենկոյի վարչակարգի տապալումը կարող էր սկիզբ դառնալ պուտինյան վարչակարգի տապալման համար, բայց երբ Բելառուսում կանխվեց իշխող համակարգի փլուզումը, ուշադրությունը կենտրոնացավ արդեն Ղազախստանի վրա։ Եթե այստեղ հաջողվի վարչակարգը փոխել և իշխանության բերել հակառուսականության դրոշը ծածանող վարչակարգ, ապա հնարավոր կլինի խոսել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ձախողման մասին»,– ասաց քաղաքագետը։
Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել են նաև մի քանի ուժայիններ. Տոկաև
Քեռյանի պնդմամբ` ղազախական և 2018–ի հայաստանյան իրադարձությունների միջև ուղիղ համեմատությունը տեղին չէ, որովհետև գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան խարսխված է հակառուսականության վրա և նպատակ ունի Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային գոտիներ ստեղծել` հաստատելով հակառուսական վարչակարգեր, մինչդեռ ՀՀ–ում 2018 թվականի իրադարձությունների հենց առաջին օրերին Փաշինյանն ու նրա կողքին կանգնած գործիչները հայտարարեցին, որ գործընթացը հակառուսական բնույթ չունի և ուղղված է միայն երկրում իշխող վարչակարգի փոփոխությանը։
Նրա կարծիքով` գուցե որոշ գործիչներ ժամանակին կապ են ունեցել արևմտյան կառույցների հետ` ստանալով որոշակի օժանդակություն հակառուսական քայլեր իրականացնելու համար, բայց խորքային դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ ՀՀ նոր իշխանությունները երբեք այդքան արմատական, անհանդուրժող և հակառուսական դիրք չեն գրավել, չեն նպաստել մեր երկրում ռուսական ազդեցությունը կրճատելու Արևմուտքի պլանների իրականացմանը։
Горящая полицейская машина во время акции протеста против повышения стоимости газа в Алматы - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Հեղուկ գազն «այրում» է Ղազախստանը. իրադարձությունները` լուսանկարներով
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала