00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փորձում եմ շատ բան հասցնել և քիչ մտածել փետրվարից հետոյի կյանքի մասին». Արման Թաթոյան

© Photo : Arman Tatoyan Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչն է համարում է իր ձեռքբերումը և ինչու չի քննարկում հաջորդ ՄԻՊ-ի թեկնածությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ընթացիկ տարվա փետրվարին։ Մինչ իշխանությունները ներկայացնում էին այդ պաշտոնի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, սոցիալական ցանցերում արդեն սկսել են քննարկել, թե ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը։ Շատերը նրան քաղաքականության մեջ են տեսնում, մյուսներն էլ կարծում են, որ Թաթոյանը իրավական հարցերով կզբաղվի, հնարավոր է՝ ներկայացնի Հայաստանը որևէ միջազգային կառույցում։
Sputnik Արմենիայի թղթակիցը հարցին, թե արդյո՞ք քաղաքական հավակնություններ ունի, Թաթոյանը պատասխանեց, որ միշտ էլ ապաքաղաքական է եղել և մինչև ՄԻՊ-ի պաշտոնում իր աշխատանքի վերջին վայրկյանը հավատարիմ է մնալու այդ սկզբունքին։ Նա հիշեցրեց, որ ինքը քաղաքական չեզոքություն պահպանելու սահմանադրական պարտավորություն ունի։

«Ես դեռ Մարդու իրավունքների պաշտպանն եմ, իսկ մնացած խոսակցությունները գրասենյակի և մեր գործունեության ավելորդ քաղաքականացում է։ Ես չեմ կարող նման բան թույլ տալ»,-ասաց նա։

Թաթոյանը վստահեցրեց` այս պահին զբաղված է այժմեական հարցերով և տարբեր խնդիրների լուծման որոնումներով։ Փորձում է հնարավորինս շատ բան հասցնել և քիչ է մտածում փետրվարից հետոյի կյանքի մասին։
«Իմ լիազորությունների ավարտից հետո պարզ կդառնա։ Այս պահին առաջնահերթությունն առավելագույնս արդյունավետ գործելն ու ամեն ինչ հասցնելն է, մնացածը երկրորդական է»,-նշեց Թաթոյանը։
Իր ամենակարևոր ձեռքբերումը համարում է ՄԻՊ գրասենյակի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակի ձևավորումը և քաղաքացիների աջակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը պատմում է, որ աշխատել է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմում, այնուհետև՝ Արմեն Հարությունյանին և տեսել է, որ նրանցից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավերների միջով է անցել և լուծել այդ պահի համար լրջագույն խնդիրները:
ՀՀ–ն ունի լեգիտիմ հիմք, բայց դեռ քայլեր չի արել. ՄԻՊ-ը` միջազգային դատարան դիմելու մասին
«Յուրաքանչյուր հաջորդ ՄԻՊ-ի խնդիրն է զարգացնել գրասենյակը և ավելի մեծ վստահության հասնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,-ասաց Թաթոյանը։
Այս համատեքստում Թաթոյանը կարևոր համարեց նշել, որ աշխատանքի արդյունավետությունը կախված է ոչ միայն ՄԻՊ-ից, այլև աշխատակիցներից, որոնք հաճախ ստիպված են լինում աշխատել 24/7 ռեժիմով:
«Չեմ հիշում, թե երբ եմ ութ ժամ քնել։ Սովորաբար իմ աշխատանքը սկսվում է 8:00-8:30-ին և շարունակվում է մինչև գիշերվա 12-ը, 2-3-ը, նույնիսկ՝ մինչև լուսաբաց։ Մեր աշխատանքն այդպիսին է։ Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս։ Այ դա ամենակարևորն է»,-նշեց Թաթոյանը։
Արման Թաթոյանը 2021 թ. վերջին հարցազրույցում պատմել է ձեռքբերումների ու բացթողումների մասին - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2021
Զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք. Թաթոյանի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը
Հիշեցնենք, որ վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև։ Ամեն ինչ սկսվել էր Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի գումարումից, երբ հայտարարվեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածը Հայաստանի տարածքում չի գտնվում։
Դրանից հետո Արման Թաթոյանը կոչ էր արել չանել հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել միջազգային ատյաններում: Այնուհետեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Թաթոյանին՝ հայտարարելով, որ «նրա կողմից երբեք ոչ մի օբյեկտիվ հայտարարություն չի լսել»: Գրիգորյանն ասել էր, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և որ Թաթոյանն այդ մարդկանց թվում է։
Նշենք, որ Արման Թաթոյանը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան է ընտրվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2016թ․-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նրա լիազորությունների ժամկետը լրանում է վեց տարի անց՝ 2022թ․-ի նույն օրը։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն այդ պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Լրահոս
0