Քաղաքացիները կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին ու վերցնել նորը. նախարար

© Sputnik / Andranik GhazaryanԱվտոմեքենա
Ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհում լայնորեն գործող Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործած ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողին ու գնային տարբերությունը վճարելով ստանում նորը, Հայաստանում թեև տեսականորեն կար, բայց մինչև հիմա չէր գործում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է ավտոմեքենաների վաճառքի Trade-in համակարգը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հիշեցրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին ու փոխարենը վերցնեն նոր մեքենաներ։ Մենք անցյալ տարի կարգավորումներ փոխեցինք այնպես, որ հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի»,– ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ թեև օրենքն արդեն գործում է, բայց ներկա պահին Հայաստանում նոր ավտոմեքենաների դեֆիցիտ կա։ Նախարարը, սակայն, հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը ևս կհարթվի ու մարդիկ հնարավորություն կստանան իրենց հին մեքենաները փոխելու նորով։
Աշխարհում լայնորեն գործող Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործած ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողին ու գնային տարբերությունը վճարելով ստանում նորը, Հայաստանում թեև տեսականորեն կար, բայց մինչև հիմա չէր գործում։
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Տվեք հինը, ստացեք նորը. կառավարությունը դարձյալ փորձում է խթանել ավտոմեքենաների վաճառքը
Բանն այն է, որ նախկին օրենսդրական կարգավորումներով` հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված էր ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով ԱԱՀ վճարել։
Օրենքի փոփոխությունից հետո, ս.թ. հոնվարի 1-ից սկսած, ԱԱՀ–ն պետք է վճարվի ոչ թե մեքենայի ամբողջ արժեքից, այլ միայն գնային տարբերությունից հաշվարկված, քանի որ տրամաբանորեն Հայաստանում այսօր շահագործվող բոլոր ավտոմեքենաների համար դրանց ամբողջ արժեքի համար ԱԱՀ արդեն մեկ անգամ վճարվել է։
Լրահոս
0