Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են ավելի հազվադեպ դիմել կեղծ գրանցման

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցՄիգրանտներ
Միգրանտներ - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Միգրանտներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում կրճատվել է երկիր մուտք գործող աշխատանքային միգրանտների ձևական հաշվառման հետ կապված հանցագործությունների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտները սկսել են կեղծ գրանցման հետ կապված ավելի քիչ խախտումներ կատարել, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:
Այսպես, 2021 թվականին, 2020 թվականի ցուցանիշների համեմատ, նկատվելէ նման չարաշահումների թվի նվազում։
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Զբաղվեք ներքին խնդիրներով․ Պուտինը՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի մեղադրանքների մասին
Օտարերկրացիների հաշվառման կեղծման հետ կապված իրավախախտումների թիվն անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում կրճատվել է գրեթե 16 տոկոսով:

«Բացահայտվել է ավելի քան 27 հազար հանցագործություն, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ 322.3 հոդվածով («ՌԴ-ում ըստ գտնվելու վայրի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կեղծ հաշվառումը»)»,-պարզաբանում է գերատեսչությունը:

Այժմ օտարերկրյա քաղաքացիներին կեղծ գրանցման համար կարող է սպառնալ 100-ից մինչև 500 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաև մինչև երեք տարի ազատազրկում:
Համավարակի ժամանակ Ռուսաստանում մնացած ավելի քան 1 մլն միգրանտներ կարգավորել են իրենց իրավական կարգավիճակը երկրի տարածքում։
Հայաստանը միգրանտների թվով 3–րդն է ՌԴ-ում
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում ապօրինի ներգաղթյալները կտուգանվեն և կարող են արտաքսվել Ռուսաստանից՝ առանց վերադարձի իրավունքի:
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Ռուսաստանում միգրանտներին էլեկտրոնային նույնականացման քարտեր կտրամադրեն
Օտարերկրյա աշխատողների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանած ժամանակավոր միջոցների ժամկետը սպառվել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից սկսած` օտարերկրացիները, որոնք Ռուսաստան են ժամանել ավելի քան 90 օր ժամկետով, պետք է մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն: Նշված ընթացակարգերը պետք է կատարվեն 3 ամսվա ընթացքում:
Լրահոս
0