00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարաշի ասեղնագործություն. գյումրեցի կինը նոր հագուստներին հայկականություն է հաղորդում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Բաժանորդագրվել
Երբ համավարակի ու 44-օրյա պատերազմի լարվածությունը թեթևացնելու համար Զվարդուհին սկսեց մարաշակարով զբաղվել, չէր պատկերացնում, որ 1 տարի անց ինքը ոչ միայն կկրի Մարաշի զարդանախշերով հագուստ, այլ նաև դրա գաղտնիքները կփոխանցի աշակերտներին:
Կիլիկյան Մարաշը հայտնի էր իր ասեղնագործությամբ ու խորը բովանդակություն պարունակող զարդանախշերով։ Մարաշի ասեղնագործության գաղտնիքիները հեշտ չէ բացահայտել ու յուրացնել, բայց գյումրեցի կինը` Զվարդուհի Ալեքսանյանը, Կիլիկյան Հայաստանի այդ ժառանգությունը ոչ միայն յուրացրել է, այլ նաև փոխանցում է իր աշակերտներին։
Թեև Զվարդուհին ասեղնագործել է փոքր տարիքից, բայց Մարաշի գաղտնիքները վերջերս է բացահայտել: Պատմում է, որ կարատեսակը վաղուց է հետաքրքրել, բայց ժամանակի սղության պատճառով նախկինում դրանով չի զբաղվել:
Մարաշակարն ինքնուրույն է սովորել` իր համար որպես ուղենիշ ունենալով Լուսինե Մխիթարյանի «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» գիրքը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
«Ինձ համար մարաշկարը, որը մեծ ուշադրություն է պահանջում, դարձավ «փրկօղակ»՝ միտքս խնդիրներից շեղելու համար։ Այն զուտ ասեղնագործություն չէ, այլ Մարաշ քաղաքի մարդկանց ճակատագիրն ու պատմությունն է իր մեջ կրում։ Ամեն զարդանախշի մեջ խորհուրդ դնելով՝ ես էլ ասեղնագործելու ընթացքում մտովի տեղափոխվում եմ այդ ժամանակներ»,-պատմում է Զվարդուհին` նշելով, որ այս ասեղնագործության մեջ ամենակարևորն իր համար հայկականություն է:
Ասում է՝ ասեղնագործելու հմտությունն իրենց մեջ սերնդեսերունդ է փոխանցվել՝ մեծ տատիկից տատիկին, տատիկից՝ մայրիկին, ապա իրեն: «Մեր տանն ընդունված էր ասեղնագործելը: Մեծ տատիկս Արևմտյան Հայաստանից գաղթել է Հունաստան, ապա 1943 թվականին եկել է Հայաստան՝ իր հետ որպես «ժառանգություն» բերելով ձեռքի շնորհքը՝ կարպետագործությունը, ժանյակագործությունը, ասեղնագործությունը»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Հենց այսպես մեծ տատից ժառանգել է ինչպես իր անունը՝ Զվարդուհի, այնպես էլ ստեղծագործելու շնորհքը:
Հագուստի վրա Մարաշի զարդանախշերն ասեղնագործելով՝ Զվարդուհին փորձում է մարդկանց մեջ հետարքրքություն առաջացնել հայկական այս ասեղնագործության նկատմամբ: Արդյունքում` ինչպես իրենց հագուստի վրա Մարաշի էլեմենտներ ցանկացող երիտասարդների, այնպես էլ այս ասեղնագործությունը սովորել ցանկացողների թիվն է ավելացել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
«Երբ ներկայացնում եմ այս կարատեսակի հայկականության գաղտնիքը, շատերը` հատկապես երիտասարդները, բացարձակ անտեղյակ լինելով դրանից, հետաքրքրվում են, ցանկություն հայտնում իրենց հագուստի կամ պայուսակի վրա գեղեցիկ համադրությամբ ունենալ այն: Շատերն էլ ցանկանում են հենց այս ասեղնագործությունը սովորել»,-Sputnik Արմենիային պատմում է Զվարդուհին:
Մասնագիտությամբ հաշվապահ լինելով՝ ծանրաբեռնված աշխատանքից հետո կինն իր լարվածությունը թեթևացնում է ասեղնագործելով՝ ամեն օր պարտադիր ամենաքիչը 15 րոպե իր ձեռքում ունենալով ասեղը: Ընտանիքը ոչ միայն համակերպվել է այս հոբբի հետ, այլ նաև օգնում է գծագրման հարցում: Մարաշի էլեմենտ պարունակող հագուստ և՛ ինքն է կրում, և՛ դուստրը: Կինը պատրաստվում է իր 9- ամյա դստերը ևս Մարաշի գաղտնիքները փոխանցել, բայց ոչ հիմա, միայն ասեղին ու այլ կարատեսակների վարժ տիրապետելուց հետո:
Հնում հագուստի վրա Մարաշի վիշապ ասեղնագործելով` փորձել են այն կրողին պաշտպանել չար ուժից: «Յուրահատուկ է նաև նրանով, որ յուրաքանչյուր հատիկ միավորվում է խաչով, ու յուրաքանչյուր խաչ նման է աղոթքի: Մարաշի ասեղնագործությունը Կիլիկիայի մշակութային այն եզակի արժեքներից, որ թուրքերը չեն կարողացել յուրացնել»,-ասում է Զվարդուհին։ Կինը պատմում է, որ իր մոտ պատկերներն ավելի հեշտ ու հետաքրքիր են ստացվում, երբ գիտի` ում ու ինչ խառնվածքի տեր մարդու համար է ասեղնագործում՝ գույնն ու պատկերը հենց դրանից է կախված:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Մարաշում, երբ աղջիկ է ծնվել կանայք սկսել են աղջկա օժիտը հավաքել՝ ասեղնագործելով ինչպես անկողնային պարագաները, այնպես էլ հագուստը։ Իսկ երբ աղջիկն արդեն մեծացել է, ինքն է իր օժիտն ասեղնագործել՝ սա հարսնացուի համար պատվախնդրության հարց էր: Ցավոք, մեր oրերում ոչ միայն այս սովորույթը չի պահպանվել, այլ նաև Մարաշի զարդանախշերի նմուշները:
Մարաշի ասեղնագործությունը քարոզելու համար Զվարդուհին պատրաստ է համագործակցել ինչպես դերձակների, այնպես էլ աքսեսուրաներ պատրաստող վարպետների հետ: Ոչ միայն այսպես, այլ նաև հայկական այս եզակի ասեղնագործությունը ցանկացողներին սովորեցնելու պատրաստակամությամբ գյումրեցի կինը փորձում է պահպանել ու սերունդներին փոխանցել հայկական ասեղնագործության այս տեսակը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2022
Գյումրեցի Զվարդուհի Ալեքսանյանը Մարաշի զարդեր է ասեղնագործում
Մարաշին բնորոշ ասեղնագործ աշխատանքները բաժանվում են 2 խմբի` հարթակար և գաղտնակար: Ի դեպ, Մարաշի ասեղնագործությունը միայն ձեռագործ է՝ չկա այնպիսի կարի մեքենա, որով հնարավոր լինի այս ասեղնագործությունը ստանալ: Այն նաև ունի հատուկ տեխնիկա ու քայլերի հստակ հաջորդականություն: Բարդ տեխնիկայի շնորհիվ Մարաշի ասեղնագործությունը տարածում չի ունեցել և մնացել է Մարաշում` կրելով քաղաքի անունը։ Գոյություն ունեցող բոլոր ասեղնակարերից Մարաշի գաղտնակարը միակն է, որը նայելով հնարավոր չէ ընդօրինակել։

Լրահոս
0