Армянский миротворческий контингент отправился в Казахстан (7 января 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Խաղաղապահներ ուղարկելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից՝ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի բանավոր դիմումից հետո։ ՀԱՊԿ-ի զորախումբը պետք է ապահովի ռազմավարական նշանակունակության օբյեկտների պահպանությունը։

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան. Փաշինյան

© Photo : official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում (28 նոյեմբերի, 2019թ). Բիշկեկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում (28 նոյեմբերի, 2019թ). Բիշկեկ - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշումն ընդունել է` հիմք ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան երկրում իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով», - գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:
2022 թվականից Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:
 Կասիմ-Ժոմարտ Տոկաև - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին
Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
Լրահոս
0