00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հարությունյանը չի կարող լիարժեք դեսպան լինել ռազմավարական գործընկեր երկրում. Սուրենյանց

Սուրենյանց. Հարությունյանը չի կարող լիարժեք դեսպան լինել մեր ռազմավարական գործընկեր երկրում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վաղարշակ Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու որոշմանը։
Վաղարշակ Հարությունյանի մոտ քաղաքական և դիվանագիտական փորձառությունը հավասար է զրոյի, հետևաբար նա չի կարող լինել լիարժեք դեսպան ՌԴ–ում, մեր ռազմավարական գործընկեր համարվող երկրում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Մենք գործ ունենք դիվանագիտական կորպուսը դիլետանտներով համալրելու գործընթացի հետ։ ՌԴ–ում մեր նախկին դեսպանը շատ ավելի փորձառու էր, համենայնդեպս իր պաշտոնավարման շրջանում փորձում էր ակտիվ գործունեություն ծավալել` ռիսկի չենթարկելով հայ–ռուսական հարաբերությունները։ Վաղարշակ Հարությունյանի պարագայում նույն պնդումներն անել չեմ կարող, որովհետև նա միայն ռազմական գործիչ է` առանց դիվանագիտական հմտությունների, հետևաբար տվյալ դեպքում միանշանակ ունենք կորուստ»,– ասաց քաղաքագետը։
Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել
Սուրենյանցի գնահատմամբ` Փաշինյանը լուծել է իր մերձավորին աշխատանքով ապահովելու խնդիր, մինչդեռ Ռուսաստանում շատ վատ են վերաբերվելու տվյալ նշանակմանը` անկախ հրապարակային հայտարարություններից, քանի որ եթե դիլետանտը նշանակվում է որևէ երկրի մայրաքաղաքում դեսպան, ապա այդ երկիրը համարժեք գնահատական է ձևավորում նշանակող երկրի հանդեպ, այսինքն` հայ–ռուսական հարաբերություններն իջեցվում են շատ ցածր մակարդակի, որովհետև նշանակվում է մի մարդ, որը չունի պրոֆեսիոնալ հատկանիշներ, չունի քաղաքական, դիվանագիտական կշիռ։
Սուրենյանցի կարծիքով` Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ որպես պաշտպանության նախարար ձախողվել է երկու անգամ` 1999-2000 թվականներին և արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ուստի ստացվում է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում դեսպան է նշանակում իր ամենաձախողված պաշտոնյաներից մեկին, ինչն ըստ էության պաշտոնական Երևանի վերաբերմունքն է հայ–ռուսական հարաբերություններին։ Ըստ քաղաքագետի` թեև Հարությունյանին ՌԴ–ում կընդունեն ըստ արարողակարգի, բայցևայնպես Երևանից գնացող ազդակն ամենևին դրական չէ։
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար (2020թ. նոյեմբերի 20-2021-ի հուլիսի 20) Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2017-ի մարտի 10-ին ՌԴ-ում դեսպան նշանակված Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լրահոս
0