00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող չներքաշվել ղազախական իրադարձություններում. մասնագետների կարծիքը

© Photo : official site of the MoD of RAՀայ խաղաղապահներ
Հայ խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Հայ խաղաղապահներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը և քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում, մասնավորապես, ՀԱՊԿ–ի միջամտության հանգամանքին։
Առաջին անգամ է, որ ՀԱՊԿ–ն իրականացնում է նման գործողություն իր անդամ պետություններից որևէ մեկում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ Ոսկանյանի՝ Հայաստանի ակտիվությունը ՀԱՊԿ–ում որպես կազմակերպության նախագահող երկիր կարևոր է մի շարք պատճառներով։ Նախ` Երևանը, որը հանդես է գալիս ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդման օգտին, այժմ հնարավորություն է ստացել անմիջական մասնակցություն ունենալ այդ խնդրի լուծման հարցում։ Երկրորդ` Հայաստանը ՀԱՊԿ–ում ամենաքիչ խոցելին է Արևմուտքի քննադատության առումով, այդ տեսանկյունից նրա մասնակցությունը խաղաղապահ գործողություններին տեսականորեն կարող է որոշակի լեգիտիմություն հաղորդել գործընթացին։
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համար
Դրանով փորձագետն ակնարկում է իշխանության ընդդիմախոսների կողմից հնչող քննադատությունը։ Նրանք, ովքեր դեմ են, որ Հայաստանը Ղազախստան իր զինվորականներին ուղարկի, պնդում են, որ այդ երկրում ՀԱՊԿ խաղաղապահ գործողություններին մասնակցելով՝ իշխանությունները ապագայում կարող են փորձել կազմակերպության ուժերն օգտագործել պետության ներսում հնարավոր բողոքները ճնշելու համար։
Արևելագետի կարծիքով` կազմակերպության մասնակցությունը Ղազախստանում իրավիճակի կայունացմանը կարևոր է նաև Թուրքիայի զավթողական ծրագրերը չեզոքացնելու տեսանկյունից։ Բանն այն է, որ Նուր-Սուլթանում ռուսական դիրքերի ամրապնդումը (իսկ ՀԱՊԿ–ում բացարձակ լոկոմոտիվը Մոսկվան է) երկար ժամանակով կթաղի Ղազախստանի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պանթյուրքական ծրագրերը։ Անկախ նրանից, թե արդյո՞ք Ղազախստանում տիրող ներկայիս իրավիճակում թուրքական հետք առկա է, թե ոչ, այն մշտապես Անկարայի կողմից դիտարկվել է որպես կարևոր գործընկեր սեփական աշխարհաքաղաքական նկրտումներն իրագործելու համար։

«Թուրքիայի նախագահը, ով դեռ երեկ լուսանկարվում էր «Թուրանի քարտեզի» ֆոնին, որի վրա ամենից զատ նաև ՌԴ սուբյեկտներ կային, Կենտրոնական Ասիայում կկորցնի իր հիմնական գործընկերոջը», – նշեց Ոսկանյանը։

Հաշվի առնելով, որ թուրքական էքսպանսիայի պոտենցիալ զոհերից մեկը կարող է դառնալ նաև Հայաստանը, «թյուրքական աշխարհի» կառուցվածքում լրջագույն ճեղքի առաջացումը չի կարող չհամապատասխանել Հայաստանի շահերին, պնդում է արևելագետը։
Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` Հայաստանը չի կարող ներքաշված չլինել ղազախական իրադարձություններում ու այնտեղ չուղարկել խաղաղապահ զորախումբ, առավել ևս, որ խաղաղապահներ կան Արցախում, նաև Սյունիքի անվտանգությունն է դիտարկվում այդ տրամաբանության մեջ։
«Հայաստանն անվտանգության առումով սպառող երկիր է, իր անվտանգությունն այժմ ինքուրույն չի ապահովում և չի կարող ապահովել, եթե դիմացը Թուրքիան է, հետևաբար ուզի, թե չուզի, պետք է ներքաշվի և արդեն ներքաշվել է ի դեմս ՀԱՊԿ-ի կազմում 70 հոգանոց խաղաղապահ զորախմբի»,– նշեց քաղաքագետը։
Полиция применила светошумовые гранаты и слезоточивый газ во время акции протеста против повышения цен на газ в Алма-Ате - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2022
Ղազախստանում անկարգությունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Դանիելյանի համոզմամբ` Հայաստանի մասնակցությունը զուտ սիմվոլիկ է, որովհետև Ղազախստանը հսկայական երկիր է, հետևաբար 70 հոգու գործուղումը էական նշանակություն կամ լուրջ հետևանքներ չի կարող ունենալ հատկապես այդ երկրի հայ համայնքի համար։
Ըստ նրա` եթե խոսքը հայ համայնքի անվտանգության մասին է, ապա նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ երկրում ապրում են նաև զգալի թվով ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիներ` ղրղզներ ու տաջիկներ, որոնք նույնպես ներգրավված են խաղաղապահ զորախմբի կազմում և եթե որևէ վտանգ լինի, ապա դա կարող է սպառնալ առաջին հերթին նրանց։
Քաղաքագետի պնդմամբ` անվտանգությունն անհրաժեշտ է հենց ղազախներին, քանի որ ծայրահեղականներն արդեն օգտվում են առիթից ու զբաղվում կողոպուտով, գլխատում են ուժայիններին ջիհադական կանոններով ու հնչեցնում ծայրահեղ իսլամիստական կոչեր. այդ ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում կրթված զանգվածների շրջանում, որոնք պաշտպանության կարիք ունեն։
Զասը Փաշինյանին է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի տեղափոխման գործընթացը Ղազախստան
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։
Լրահոս
0