00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ախր, որ թուրքը խփեր, մեր վիշտն ուրիշ կլիներ». սպանված զինվորի տանն Ամանորը սգի վերածվեց

© Sputnik / Aram NersesyanՄովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին, Սևանում բոթը տարածվեց` 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։
Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև, մեծ ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Մովսես 18»։ Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը։
© Sputnik / Aram NersesyanՍևան քաղաքում, սև ժապավենը
Սևան քաղաքում, սև ժապավենը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սևան քաղաքում, սև ժապավենը
Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։
Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը. այդ օրն առավոտյան, երբ կանայք նախատոնական եռուզեռի մեջ են լինում, Մասիսում բնակվող Մովսեսի քույրը` Մելանյան, ամուսնու հետ շտապել է Սևան քաղաք։ Մելանյայի ամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։
© Sputnik / Aram NersesyanՄովսես Թադևոսյանի քույրը` Մելանյան
Մովսես Թադևոսյանի քույրը` Մելանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Մովսես Թադևոսյանի քույրը` Մելանյան
«Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք... Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին, սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր. մերոնց տուն գալիս մտքումս աղոթում էի` տեր Աստված, խնդրում եմ, միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։ Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,–ասում է Մելանյան։
© Sputnik / Aram NersesyanՍևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամասի շենքը, որտեղ ապրում էր Մովսեսը
Սևան քաղաքի Միկրո կոչվող թաղամասում շենքը, որտեղ ապրում էր Մովսեսը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամասի շենքը, որտեղ ապրում էր Մովսեսը
Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։ Չնայած դրան, Մովսեսենց մեկ սենյականոց բնակարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։
Եղբայրներից ավագը` Սրապիոնը, մեկ ամիս էլ չկա, որ ամուսնացել, առանձնացել և վարձով է ապրում, մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։ Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։
© Sputnik / Aram NersesyanԵրեք եղբայրները
Երեք եղբայրները - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Երեք եղբայրները
Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։
© Sputnik / Aram NersesyanՄայրը` տիկին Լիլիկը
Մայրը` տիկին Լիլիկը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Մայրը` տիկին Լիլիկը
Տիկին Լիլիկը պատմում է, որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։ «Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ, ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,–ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։
© Sputnik / Aram NersesyanՄովսես Թադևոսյանի եղբայրը` Հովսեփը. միասին են ծառայել նույն զորամասում
Մովսես Թադևոսյանի եղբայրը` Հովսեփը. միասին են ծառայել նույն զորամասում - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Մովսես Թադևոսյանի եղբայրը` Հովսեփը. միասին են ծառայել նույն զորամասում
Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։ Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասում է Արամայիսը ու հավելում, որ փոքր վիճաբանությունից է սկսել ամեն ինչ։
© Sputnik / Aram NersesyanՄովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս և ավագ եղբայրը` Սրապիոնը
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս և ավագ եղբայրը` Սրապիոնը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս և ավագ եղբայրը` Սրապիոնը
Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։ Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է, որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով` աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։ Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։
Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ–դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն, քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։
© Sputnik / Aram NersesyanՄայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը
Մայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Մայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը
«Օր է եղել` երեխաներս միայն ջուր են խմած եղել, բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս, չեն վերցրել` ասելով, թե արդեն կերել են։ Մենք շատ ծանր կյանք ենք տեսել` ես ու ամուսինս փայտ ենք կտրել, ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք: Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։ Հիմա էլ սպասում եմ` որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ, ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը, ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվում են։
© Sputnik / Aram NersesyanԾնողները և երեք եղբայրները
ծնողները և երեք եղբայրները - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ծնողները և երեք եղբայրները
Կնոջ մեծ որդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։ Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է, որ Մովսեսն անոթների խնդիր ուներ` ոտքի կոճի մոտ սևացել էին երակները, ասես այրված լիներ։ Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին, որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։
«Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։ Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։ Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,–ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։
© Sputnik / Aram Nersesyan

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա
1/8

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

© Sputnik / Aram Nersesyan

Որդին մոր ձեռքերը բռնած

Որդին մոր ձեռքերը բռնած - Sputnik Արմենիա
2/8

Որդին մոր ձեռքերը բռնած

© Sputnik / Aram Nersesyan

Մովսեսի քույրը` Աննան և փոքրիկ Նիկոլը

Մովսեսի քույրը` Աննան և փոքրիկ Նիկոլը - Sputnik Արմենիա
3/8

Մովսեսի քույրը` Աննան և փոքրիկ Նիկոլը

© Sputnik / Aram NersesyanՄովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը - Sputnik Արմենիա
4/8
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը
© Sputnik / Aram NersesyanՄայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը
Մայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը - Sputnik Արմենիա
5/8
Մայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը
© Sputnik / Aram NersesyanՄայրը` տիկին Լիլիկը
Մայրը` տիկին Լիլիկը - Sputnik Արմենիա
6/8
Մայրը` տիկին Լիլիկը
© Sputnik / Aram Nersesyan

Մովսես Թադևոսյանի փոքր եղբայրը` Պետրոսը

Մովսես Թադևոսյանի փոքր եղբայրը` Պետրոսը - Sputnik Արմենիա
7/8

Մովսես Թադևոսյանի փոքր եղբայրը` Պետրոսը

© Sputnik / Aram Nersesyan

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա
8/8

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

1/8

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

2/8

Որդին մոր ձեռքերը բռնած

3/8

Մովսեսի քույրը` Աննան և փոքրիկ Նիկոլը

4/8
Մովսես Թադևոսյանի հայրը` Արամայիս Թադևոսյանը
5/8
Մայրը` տիկին Լիլիկն ու ավագ եղբայրը` Սրապիոնը
6/8
Մայրը` տիկին Լիլիկը
7/8

Մովսես Թադևոսյանի փոքր եղբայրը` Պետրոսը

8/8

Սպանված զինծառայող Մովսես Թաջոսյանի հիշատակի անկյունը

Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսի և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։ Նա նշում է, որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց, սակայն երբ մեծացել են, հասկացել են, որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։
Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի...
Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա...
Լրահոս
0