Աբրահամ Ռուսոն ԱՄՆ-ում է․ նա բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել

© Sputnik / Andranik GhazaryanԱբրահամ Ռուսո
Աբրահամ Ռուսո - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Աբրահամ Ռուսո
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգիչը դրական է տրամադրված ու վստահ է, որ վիրահատությունը բարեհաջող կանցնի։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն ԱՄՆ-ում բարդ վիրահատության դիմելու որոշում է կայացրել։ Այս մասին գրում է «Սոբեսեդնիկը»։
Նշվում է, որ երգիչն արդեն գտնվում է ԱՄՆ–ի հոսպիտալներից մեկում։

«Հին վնասվածքը, որը Աբրահամն ստացել էր 2006թ․-ին՝ հարձակման հետևանքով, իր մասին զգացնել է տվել»,-ասել է երգչի ներկայացուցիչ Աննա Լիբերմանը։

Նրա խոսքով՝ հարձակումից հետո ոտքի երակը ճզմվել է, նեղացել, ինչն այն ժամանակ բժիշկներին թույլ է տվել խուսափելու արյան կորստից ու փրկել երգչի կյանքը։
Աբրահամ Ռուսո - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Ի՞նչ ազգություն ունի Աբրահամ Ռուսոն. երգիչը գենետիկ թեստ է հանձնել
«Հետագա 15 տարիների ընթացքում գրեթե խցանված երակը Աբրահամի օրգանիզմում խաթարում է արյան բնականոն շրջանառությունը։ Այժմ վիրահատություն կկատարվի երակի վնասվածքը վերականգնելու համար»,- նշել է Լիբերմանը։
Ռուսոյից մինչև Պետրոսյան. երիտասարդ գավառացին թիրախավորե՞լ էր տաքարյուն հայերին
Նրա խոսքով՝ Ռուսոն դրական է տրամադրված և չի կասկածում, որ վիրահատական միջամատությունը հաջող կանցնի։
Լրահոս
0