Ալմաթիում այրվում է «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքը

Բաժանորդագրվեք
Հունվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։
Ընկերությունը հրապարակել է այրվող շենքի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ շենքը դեռ գիշերն են հրկիզել։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ քաղաքում կրակոցներ են լսվում ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала