Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ալմաթիում կրքերը չեն հանդարտվում. ինչ է սպասվում Ղազախստանում ապրող հայ համայնքին

Ալմաթիում կրքերը չեն հանդարտվում. ինչ է սպասվում Ղազախստանում ապրող հայ համայնքին
Բաժանորդագրվեք
Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արդեն մի քանի օր Ալմաթիում չդադարող բախումներին, հայ համայնքի ճակատագրին, ինչպես նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում Հայաստանից Ղազախստան հայկական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը։
Ղազախստանի հասարակական, քաղաքական կյանքում հայերն ակտիվ մասնակցություն չունեն, այդուհանդերձ Ալմաթիում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները մեզ համար որոշ տագնապներ են պարունակում. հայկական ամենամեծ և կայուն համայնքը հենց նախկին մայրաքաղաք Ալմաթիում է կենտրոնացած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ղազախստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։

«Նույնիսկ հայ երիտասարդները չեն ներգրավվում քաղաքական կյանքում, որովհետև Ղազախստանը ոչ դեմոկրատական երկիր է, և այդտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը ռեկլամենտավորված է։ Պետության ղեկավարի հովանու ներքո ստեղծված Ղազախստանի ժողովուրդների ասամբլեան է կանոնակարգում, թե որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը որտեղ լինի, այդ թվում նաև խորհրդարանում»,- ասաց նա։

Նախկին դեսպանը կարծում է, որ Ղազախստանում ապրող հայերի կյանքն այս պահին վտանգված չէ և, եթե որոշ ուժեր չցանկանան քաղաքական իշխանության համար պայքարի վերածված սոցիալ-տնտեսական բունտը տեղափոխել ազգամիջյան բախումների դաշտ, ապա այստեղ հաստատված հայերը խնդիրներ չեն ունենա։
Սահակյանի խոսքով` թեպետ վերջին տասնամյակներում Ղազախստանում իսլամը զարթոնք է ապրում, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Նազարբաևին և նրա «խմբակին» հաջողվել է ազգային փոքրամասնությունների միջև համերաշխություն հաստատել և խուսափել ազգամիջյան բախումներից։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում Հայաստանից Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը, ապա դա, ըստ Սահակյանի, իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Նախկին դեսպանը հիշատակում է դեռևս Խորհրդային Միության տարիներին սովետական զորքերի մուտքը Չեխիա, որից մի քանի տասնամյակ անց էլ սերունդները հայ ազգի մարշալ Բաբաջանյանին որպես հակահերոս են ներկայացնում, քանի որ հենց նրա ղեկավարած տանկային զորքերը մուտ քգործեցին Պրահա։
Ալմաթի - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ղազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել, նրանց թվում քրեական հեղինակություն կա
«Որևէ երկիր ներխուժումը ցանկացած հովանոցի ներքո իր մեջ պարունակում է եթե ոչ այդ պահին երևացող, ապա հետագայում շահարկման մեծ հնարավորություններ։ Պետք է շատ խոհեմ լինել և հետևանքները հաշվարկել։ Եթե պարզվի, որ Տոկաևը պայքարում էր Նազարբաևի դարաշրջանը փակելու և իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար, որտեղ իր մասնակցություն ունեցավ հայկական թեկուզ փոքր զորախումբը, ապա հետագայում դա կարող է միշտ էլ շահարկվել»,- ընդգծեց նախկին դիվանագետը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала