Ղազախստանում մոտ 4000 մարդ է ձերբակալվել, նրանց թվում քրեական հեղինակություն կա

© AFP 2022 / ABDUAZIZ MADYAROVԱլմաթի
Ալմաթի - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ալմաթի
Բաժանորդագրվեք
Ղազախստանում ցույցերի և անկարգությունների ժամանակ մարդիկ են սպանվել, վիրավորներ կան։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Անկարգությունների պատճառով Ղազախստանում ավելի քան երեք հազար մարդ է ձերբակալվել ։ Այդ մասին հայտնում է տեղական Tengrinews.kz կայքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
«Նոր տվյալներ ՆԳՆ-ից` ամբողջ Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են»,- տեղեկացնում է կայքը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Ղազախստանում ձերբակալվել է նաև քրեական հեղինակություն Արման Ջումագելդիևը, որը հայտնի է որպես Արման Դիկի։ Նա անկարգությունները սկսվելուց հետո Ղազախստան է մեկնել Թուրքիայից։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала