«Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը ՀՌՀ անդամի պաշտոնում

© Sputnik / Zara MikaՌուբիկ Հակոբյան
Ռուբիկ Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Ռուբիկ Հակոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ռուբիկ Հակոբյանը եղել է ՀՅԴ անդամ, ապա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ Նա սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է Լենինգրադի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1984-1990 թթ. նա աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ որպես խմբագիր, քաղաքական մեկնաբան, բաժնի վարիչ։
Ռուբիկ Հակոբյանը եղել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոս (2000-2008 թթ.), «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն։
Նշենք, որ Ռուբիկ Հակոբյանը երկար տարիներ եղել է ՀՅԴ անդամ, ապա ղեկավարել է «Ժառանգություն» խմբակցությունը։
Аналоговое телевидение - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2020
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հորդորում է եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձանց
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала