Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան

© FB profileԱնդրեն ու Սիրուշոն
Անդրեն ու Սիրուշոն - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Անդրեն ու Սիրուշոն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ճանաչված երգչուհին սիրում է ծննդյան օրն անցկացնել ընտանիքի և մտերիմների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայտնի երգիչ Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել երգչուհի Սիրուշոյի ծննդյան 35-ամյակը։ Նա Instagram-ի իր էջում Սիրուշոյի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Կադրերի մեծ մասում Անդրեն ու Սիրուշոն Արցախում են։ Համերգից առաջ նրանք պարում են, հետո երգում են սարերում, ապա ինքնաթիռում հումորային տեսանյութ նկարում։
«Շնորհավոր ծնունդդ, իմ ընկեր։ Միշտ միասին, միշտ մանկության խենթ գրկում»,-գրել է Անդրեն։
Երգչուհին, ինչպես միշտ, այս տարի էլ ծննդյան օրը ընտանիքի, մտերիմների հետ է անցկացրել։
Նա Instagram-ի իր էջի սթորի բաժնում մի քանի լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։ Կադրերից մեկում երգչուհին կտրում է փոքրիկ, սպիտակ տորթը, որի վրա գրված է իր անունը։
© Photo : Instagram / sirushoofficialՍիրուշոյի հրապարակած լուսանկարը
Instagram story Сирушо - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սիրուշոյի հրապարակած լուսանկարը
© Photo : Instagram / sirushoofficialՍիրուշոյի հրապարակած լուսանկարը
Instagram story Сирушо - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սիրուշոյի հրապարակած լուսանկարը
Սիրուշոն իր կարիերան սկսել է 7 տարեկանից` երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս տեսավ 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։
2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե, քելե» երգով ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են որդիները նամակ գրում և ինչ են ուզել Ձմեռ պապից. տեսանյութ
Լրահոս
0