https://armeniasputnik.am/20220107/pakistany-hrazharvel-e-turqiajic-gnel-15-mlrd-dvolari-harvatsajin-ughghatirneri-khmbaqanaky-37294044.html
Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից գնել 1.5 մլրդ դոլարի հարվածային ուղղաթիռների խմբաքանակը
Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից գնել 1.5 մլրդ դոլարի հարվածային ուղղաթիռների խմբաքանակը
Թուրքիան թեպետ ժամանակ էր խնդրել Պակիստանից՝ մատակարարումներն իրականացնելու համար, սակայն այդ ընթացքում այլ մատակարարների գտնել չէր կարողացել։ 07.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-07T21:21+0400
2022-01-07T21:21+0400
2022-01-07T21:24+0400
թուրքիա
ուղղաթիռ
զենք
սպառազինություն
պակիստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/07/37293006_0:0:3073:1728_1920x0_80_0_0_aafe776cf5d32d7d6b4db72eab13917a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Պակիստանը հրաժարվել է 1.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով T129 ATAK հարվածային ուղղաթիռների խմբաքանակ գնել Թուրքիայից: Տեղեկությունը հայտնում է թուրքական Duvar թերթը։Այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռայինհամալիրներ է գնել, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Անկարայի պաշտպանական մատակարարումների համար։ Մասնավորապես, դադարեցվել է շարժիչների մատակարարումը, որոնք օգտագործվում էին թուրքական ուղղաթիռներում։Թուրքական կողմը մատակարարման ժամկետի հետաձգում էր խնդրել դեռ մեկ տարի առաջ, սակայն այդ ընթացքում չէր կարողացել այլ մատակարարների գտնել։Թուրքական ուղղաթիռների փոխարեն Պակիստանը կգնի չինական WZ-10-ը։Ինչպես նշում է «Կարմիր գարուն» լրատվական գործակալությունը, T129 ATAK ուղղաթիռն իրականում թուրքական մշակում չէ։ Այն ստեղծվել է Agusta A129 Mangusta իտալական մոդելի հիման վրա: Ուղղաթիռի վրա կարող են տեղակայվել ինչպես սովորական, այնպես էլ զենիթային հրթիռներ (օգտագործվում են ամերիկյան «Սթինգերներ»)։ Թուրքիայի զինված ուժերում ավելի քան 50 նման ուղղաթիռներ կան։
https://armeniasputnik.am/20220104/turqakan-apranqneri-masnabazhiny-minchev-embargvon-ev-ajlyntranqnery-embargvoji-shrjanum-37041800.html
թուրքիա
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/01/07/37293006_91:0:2822:2048_1920x0_80_0_0_f32897a1a0f6adbade619042a7a60018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ուղղաթիռ, զենք, սպառազինություն, պակիստան
թուրքիա, ուղղաթիռ, զենք, սպառազինություն, պակիստան
Պակիստանը հրաժարվել է Թուրքիայից գնել 1.5 մլրդ դոլարի հարվածային ուղղաթիռների խմբաքանակը
21:21 07.01.2022 (Թարմացված է: 21:24 07.01.2022) Թուրքիան թեպետ ժամանակ էր խնդրել Պակիստանից՝ մատակարարումներն իրականացնելու համար, սակայն այդ ընթացքում այլ մատակարարների գտնել չէր կարողացել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Պակիստանը հրաժարվել է 1.5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով T129 ATAK հարվածային ուղղաթիռների խմբաքանակ գնել Թուրքիայից: Տեղեկությունը հայտնում է թուրքական Duvar թերթը։
Այն բանից հետո, երբ Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռայինհամալիրներ է գնել, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Անկարայի պաշտպանական մատակարարումների համար։ Մասնավորապես, դադարեցվել է շարժիչների մատակարարումը, որոնք օգտագործվում էին թուրքական ուղղաթիռներում։
Թուրքական կողմը մատակարարման ժամկետի հետաձգում էր խնդրել դեռ մեկ տարի առաջ, սակայն այդ ընթացքում չէր կարողացել այլ մատակարարների գտնել։
Թուրքական ուղղաթիռների փոխարեն Պակիստանը կգնի չինական WZ-10-ը։
Ինչպես նշում է «Կարմիր գարուն» լրատվական գործակալությունը, T129 ATAK ուղղաթիռն իրականում թուրքական մշակում չէ։ Այն ստեղծվել է Agusta A129 Mangusta իտալական մոդելի հիման վրա: Ուղղաթիռի վրա կարող են տեղակայվել ինչպես սովորական, այնպես էլ զենիթային հրթիռներ (օգտագործվում են ամերիկյան «Սթինգերներ»)։ Թուրքիայի զինված ուժերում ավելի քան 50 նման ուղղաթիռներ կան։