Թռիչքների մեջ եմ․ երգչուհի Սիրուշոն նշում է իր 35-ամյակը

Սիրուշո - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2022
Սիրուշո
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երգչուհին խոստովանել է, որ առանձնապես չի սիրում նշել ծննդյան օրը, ուստի ուրախ է այս օրն աշխատանքային թոհուբոհի մեջ անցկացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի ծննդյան օրն է։ Նա դառնում է 35 տարեկան։
Facebook-ի և Instagram-ի իր էջերում երգչուհին օդանավում արված լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։ Նա նշել է, որ իր ծննդյան օրն անցել է աշխատանքային մթնոլորտում՝ առավոտյան հանդիպում, հետո միանգամից թռիչք, ուստի նա չի հասցրել կարդալ և պատասխանել իրեն ուղղված շնորհավորական բոլոր նամակներին։

«Հատկապես վերջին երկու տարիներին դժվար էի ինքս ինձ տրամադրում աշխատանքի, այս տարի տրամադրված եմ բացթողումները լրացնելու։ Քանի որ ծնունդս նշելու մեծ սիրահար չեմ, ինձ այսպես՝ աշխատանքային իրավիճակում օրն անցկացնելը չի խանգարում»,- խոստովանել է երգչուհին։

Նա շնորհակալություն է հայտնել ընկերներին, հարազատներին, գործընկերներին, երկրպագուներին ու բոլոր նրանց, ում անգամ չի էլ ճանաչում, բայց նրանք հիշում են իր ծննդյան օրը։
«Ձեր տված սերն ու դրականը կրկնապատիկ վերադարձնում եմ ձեզ»,- գրել է Սիրուշոն։
Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։ Նրանք ունեն երկու որդի։
Սիրուշոն որդիների հետ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են որդիները նամակ գրում և ինչ են ուզել Ձմեռ պապից. տեսանյութ
Սիրուշոն Հայաստանի և արտասահմանի բեմերում հանդես է գալիս փոքր տարիքից։ Նա միջազգային ճանաչում է ձեռքբերել «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց և «Քելե, քելե» երգով 4-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ։
Երգարվեստի բացից Սիրուշոն նաև գործարար է։ 2013 թվականին նա հիմնադրել է «Պռեգոմեշ» բրենդը․հին հայկական արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում են նորերը։
Ինչպես է Սիրուշոն նշել իր 35-ամյակը. Անդրեն յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան
Լրահոս
0