00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում ձերբակալել են Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահին

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցՔարիմ Մասիմով
Քարիմ Մասիմով - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Քարիմ Մասիմով
Բաժանորդագրվել
Քարիմ Մասիմովին ձերբակալել են պետական դավաճանության գործով։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային անվտանգության կոմիտեին:
Հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն պետական դավաճանության փաստի առթիվ մինչդատական հետաքննություն է սկսել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նույն օրը տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ժամանակավոր պահման մեկուսարան են տեղափոխվել ԱԱԿ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովն ու այլ անձինք», - նշված է հաղորդագրության մեջ:

Երեկ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուխամետ Երտիսբաևը հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահների դավաճանությունն է: Նա կատարվածը որակել էր որպես պետական հեղաշրջման և զինված ապստամբության փորձ և ասել` կատարվածի ծավալներից կարելի է հասկանալ, որ առանց իշխանության վերին էշելոնի դավաճանների նման բան հնարավոր չէր իրականացնել։
Նշենք, որ Քասիմ Մասիմովը Ղազախստանի վարչապետն է եղել 2007-2012 թվականներին, իսկ 2012-2014 թվականներին ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ 2014 թվականի ապրիլից կրկին գլխավորել է կառավարությունը և այդ պաշտոնը պահպանել 2015 թվականի ապրիլի 26-ին կայացած նախագահական արտահերթ ընտրություններից հետո:
2016 թվականի սեպտեմբերի 8-ին նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ։
Այս տարվա հունվարի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան ազատել է պաշտոնից։
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Ի՞նչ է լինում, երբ ձեր տանը ամերիկացիներ են հայտնվում. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Բլինկենին
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Լրահոս
0