Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակվելու 2 դեպք է հայտնաբերվել

© Sputnik / Aram NersesyanЛаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа
Лаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ պացիենտները չեն հոսպիտալացվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Որպես Covid-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնը հայտնում է, որ պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։
Ամեն ինչում մեղավոր են մկները․ գիտնականներն առաջ են քաշել «օմիկրոնի» առաջացման նոր վարկած
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը շրջանառվում է աշխարհի մի շարք երկրներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել աշխարհի 100-ից ավել երկրներում։
ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտնականների տվյալներով՝ «օմիկրոնը» կարող է ավելի թեթև ընթացք ունենալ, քանի որ ավելի քիչ է ազդում թոքերի վրա։ «Օմիկրոնի» ախտահարման հիմնական գոտին քիթ–կոկորդն է ու վերին շնչուղիները։
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2022
Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է «Օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել. Փաշինյան
Լրահոս
0