00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք թուրքի հետ ապրել չենք կարող. Նորշենում չեն հավատում խաղաղության դարաշրջանին

© Sputnik / YouTube / Screenshot / Nairi Hokhikyan Մոնթեի նկարը Արցախի Նորշեն գյուղում
Մոնթեի նկարը Արցախի Նորշեն գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Մոնթեի նկարը Արցախի Նորշեն գյուղում
Բաժանորդագրվել
Նորշենի դպրոց տանող ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է, բայց երեխաները խաղում են բակում։
2020-ի պատերազմից հետո Արցախի հատկապես Մարտունու շրջանը հայտնվեց երեք կողմից շրջափակման մեջ, իսկ շրջանի բնակավայրերը տարբեր կողմերից թշնամու անմիջական թիրախի տակ հայտնվեցին։ Գնում ենք Նորշեն, որից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ բարձունքում, ադրբեջանական ջոկատն է տեղակայված՝ դիտարկելով գյուղի ամբողջ շարժը։
Գյուղը համեմատաբար նոր պատմություն ունի։ Հիմնադրվել է 18-րդ դարում, ինչի համար էլ բնակավայրն ստացել է նոր շեն՝ նոր գյուղ անունը։ Նորշեն հասնելու համար հիմա երկու ճանապարհ կա։ Մեկը շրջկենտրոն Մարտունու կողքով է՝ ասֆալտապատ ու հարմարավետ, բայց երկար, մյուսը՝ գյուղերի միջով, քարքարոտ, լեռներով, ձորերով ու գեղեցիկ բնապատկերների ուղեկցությամբ։ Արցախի հարավն ընդհանրապես սրընթաց փոխվող տեսարաններով է հարուստ։ Մեկ բարձրանում ես լեռան գագաթ ու հպվում ամպերին, մեկ էլ՝ մի քանի րոպե անց հայտնվում հարթավայրում՝ արմավենիներով զարդարված քաղաքում։
Նորշենում հանդիպում եմ գյուղամեջում նստած բնակիչների, որոնց միակ զբաղմունքը աշխարհի վիճակի մասին զրուցելն է։ Աշխատանքն այստեղ հեռավոր երազանք է։ Հատկապես ձմռանը մարդիկ եթե դպրոցում, մանկապարտեզում կամ գյուղապետարանում չեն աշխատում, ապա ստիպված են լինում ժամանակ սպանել մինչև գարուն ու կրկին արտագնա աշխատանքի մեկնել։ Գյուղացիների հետ զրույցի ժամանակ նկատում ենք 80-ի սահմանագիծը հատող վաստակավոր ուսուցչուհի Լենա Խաչատրյանին կամ ինչպես նրա նախկին աշակերտներն են դիմում՝ ընկեր Խաչատրյանին։
«Մեր գյուղը մոտ 380 տարվա պատմություն ունի։ Մեր եկեղեցին կառուցել է գյուղի առաջին բնակիչ Տեր Կարապետը, որը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Նա եկել է հարևան՝ հինավուրց Հացի գյուղ, այնտեղից էլ տեղափոխվել այստեղ։ Մեր գյուղի ֆերմաներում վերջին 100-150 տարում հատկապես ադրբեջանցիներ են աշխատել, որոնք անընդհատ հանցանքներ են գործել, սպանել են մեր գյուղի բնակիչներին»,-պատմում է տիկին Խաչատրյանը։
Եղցահող գյուղի համայնապատկեր  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Եղցահողի բարձունքի երեխաները երազում են Շուշին ազատագրելու մասին
Ադրբեջանցիների թշնամանքի և այսօրվա վտանգների մասին ուսուցչուհու խոսքին արձագանքում են տղամարդիկ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում։ Պատերազմի վետերան Բորիս Ասրյանը զինվորականի աչքերով է նկարագրում վերջին ռազմական գործողությունների ժամանակ իր տեսածը․ «Ես արդեն հոկտեմբերի սկզբին հասկացա, որ պատերազմը մեր օգտին չի գնում։ Ես 22 տարվա սպա եմ, ես լավ իմանում եմ մեր դիրքերը ու լավ հասկանում էի, որ մենք ոչ միայն կարող էինք դիմադրել Ադրբեջանին, այլև կարող էինք նաև հաղթել։ Այստեղ մեծ դեր խաղաց Թուրքիան»։
Նորշենցիները խոսում են նաև իրենց տագնապների ու սպասելիքների մասին։
Հաթերքում զիփլայնի կառուցումը կմեծացնի դեպի Արցախ զբոսաշրջային հոսքը
«Ես չեմ հավատում ոչ մի խաղաղության դարաշրջանի, մենք պետք է զինվենք, որ բալանսը թշնամու հետ հավասարեցնենք։ Նույնիսկ այսօրվա սահմաններով եթե պաշտպանենք մեր տարածքը, էլի լավ կլինի, բայց եթե փորձեն մեզ իրար հետ ապրեցնել, որ գնանք-գանք, չի լինի։ Մի հաշվեք, թե 70 տարի ԽՍՀՄ ժամանակ միասին ենք ապրել, դա ուրիշ է։ Մենք թուրքի հետ միասին ապրել չենք կարող»,-ասում է Բորիս Ասրյանը։
Կորցրած տարածքներն ազատագրելու ոգով են երեխաների հետ խոսում Նորշենի ուսուցիչները։ Դպրոցում սովորում է 55 աշակերտ, զրուցում եմ դպրոցականների ու դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանի հետ։ Դպրոց տանող ճանապարհը թշնամու ուղիղ նշանառության տակ է, երեխաներն էլ խաղում են շենքի բակում։
© Sputnik / YouTube / Screenshot / Nairi Hokhikyan Արցախի Նորշեն գյուղը
Село Норшен - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2022
Արցախի Նորշեն գյուղը
Հարցնում եմ՝ չե՞ք վախենում, որ հենց հիմա ձեզ նայում է ադրբեջանցի զինվորը։ Բացասական պատասխան են տալիս։ Չեն համարձակվի մի բան անել․ 10-ամյա երեխայի խոսքն է։ Դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանն էլ ասում է, որ հենց դպրոցից երեխաները պետք է ավելի առարկայական իմանան զենքի հետ շփվելու կանոնները, որ կարողանան պետք եղած ժամանակ արդյունավետ օգտագործել թշնամու դեմ՝ պաշտպանվելիս, թե ազատագրելիս։
Գյուղի վաստակավոր ուսուցչուհի Լենա Խաչատրյանը հրաժեշտին արտասանում է Նորշենի բնակիչ Երազիկ Հարությունյանի բանաստեղծությունը Արցախի մասին․
«Այստեղ՝ Արցախի քարե փեշերին,
Օրը դարի պես ձգվում է երկար․․․
Այստեղ բուրմունք կա, թրթիռ կա օդում,
Մեղեդիներ կան հնչող անսկիզբ,
Եվ դարակուտակ մորմոքումներից
Ընդվզումներ են արթնանում անվերջ․․․»։
Լրահոս
0